ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հատուկ կանանց համար. 7 իրավիճակներ, որ ոչ մեկին պետք չէ պատմել

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Կարծիք կա, որ երջանկության մասին պետք չէ շատ խոսել։ Այն պետք է խնայել և փայփայել միայն ամենամտերիմների շրջապատում։ Բանը նրանում չէ, որ դուք անպայման աչքով կտաք ձեր ընտանիքը, եթե ինչ-որ մեկին պատմեք ձեր հաջողությունների մասին, այլ նրանում, որ հարաբերություններում յուրաքանչյուր իրավիճակ համարվում է ինտիմ։ Ու ինչի՞ համար դրա մասին տարածվել։ Եթե չեք ուզում դառնալ ձեր ընկերների, կոլեգաների կամ պարզապես ծանոթների քննարկման առարկան, ապա երկու անգամ ավելի շատ մտածեք, նոր պատմեք ծանոթներին թե ինչ է տեղի ունենում ձեր և ձեր սիրելիի միջև։

Եվ այսպես ներկայացնում ենք 7 իրավիճակներ, որ պետք չէ պատմել ոչ մեկին.

 

 

1bb5e1513e92443090d63a0514bd9dd6

1. Զուգընկերոջ թերությունները

Իհարկե, դուք կարող եք գովել ձեր սիրելիին և նույնիսկ քննարկել ձեր հարաբերությունների որոշ կողմեր, բայց պետք չէ մարդկանց պատմել թերությունների մասին, որ նկատել եք նրա մեջ։ Ձեզ դուր կգա՞ր որ ձեր սիրելին այդ նույն բանը քննարկեր իր ընկերների հետ։

2. Նրա ֆինանսական պրոբլեմները

Տղամարդուն անհրաժեշտ է զգալ, որ ինքը ընտանիքի գլխավորն է։ Երբեմն նրանց մոտ ֆինանսական անհաջողություններ են լինում, և, հավատացեք, որ դա արդեն բավական ուժգին հարվածում է նրանց ինքնասիրությանը։ Պետք չէ բարդացնել և պատմել այդ մասին այլ մարդկանց։ Չէ՞ որ դուք բանբասող չեք։

3. Ընտանեկան գաղտնիքներ

Դուք ինքներդ պետք է հասկանաք, որ այդ թեմաները այլ մարդկանց հետ քննարկելու համար տաբու են։ Ամենաանձնականը միշտ պետք է մնա ձեր մեջ։ Գնահատեք այն, ինչ ձեզ վստահել է սիրելին։

4. Պրոբլեմներ սկեսուրի հետ

Այդ մասին դուք պետք է խոսեք ձեր ամուսնու հետ և նոր դրա մասին պատմեք ընկերուհուն։ Բայց պետք է հիշել, որ ընկերուհու խորհուրդները դժվար թե օգնեն տվյալ իրավիճակում։ Փորձեք հանգստանալ և ավելի գիտակից վերլուծել։

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular