ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք ենթադրում ենք, որ աղջիկ է լինելու»․ Ալեքսիս Օհանյանը՝ իր ու Սերենա Ուիլիամսի երեխայի մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու թենիսիստուհի Սերենա Ուիլիամսն իրենց առաջնեկին են սպասում։ Երեխան պետք է առաջիկա ամիսների ընթացքում լույս աշխարհ գա։

 

Spletnik-ը գրում է, որ Սերենան ցանկանում է գաղտնի պահել երեխայի սեռը և որպեսզի այդ մասին իրոք ոչ ոք չիմանա, նա ինքը չի ցանկանում իմանալ սեռը։ Ալեքսիսը վերջերս Ջիմի Քիմելի հեռուստաշոուին է մասնակցել, որի ընթացքում պատմել է իրենց ենթադրությունների մասին։

 

«Պատրաստվում ենք անակնկալի։ Մենք չգիտենք նրա սեռը, սակայն ենթադրում ենք, որ աղջիկ է։ Հղիության ընթացքում Սերենան հաղթել է Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում, այդ պատճառով էլ նրան թվում է, որ մենք աղջիկ ենք ունենալու։ Միայն աղջիկը կարող է այնքան ուժեղ լինել, որպեսզի անցնի այն ամենի միջով,  ինչի միջով Սերենան է անցել։ Իմ բախտը բերել է, ես միշտ ուժեղ կանանցով եմ շրջապատված եղել։ Որոշ իրավիճակներում տղամարդիկ ուղղակի անօգնական են դառնում»,- ասել է Ալեքսիսը։

 

Օհանյանը նաև պատմել է, որ մինչև Սերենայի հետ հանդիպելը թենիսի երկրպագու չէր։

 

«Սերենային առաջարկել էին ինձ մի քանի դաս տալ, սակայն ես հրաժարվել էի։ Ես ցանկանում էի միակ մարդը լինել, ով մերժել է Սերենա Ուիլիամսի դասերին մասնակցելու առաջարկը, բացի այդ, ես չէի ցանկանում, որ նա տեսնի, թե ինչքան վատ եմ խաղում»,- ավելացրել է Ալեքսիսը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular