ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակվել է Մոսկվայում Հայաստանից և Ուզբեկստանից շինարարների միջև զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը

ՎԻԴԵՈ

Tert.am/Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են Նոր Մոսկվայում Հայաստանից և Ուզբեկստանից շինարարների միջև զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը։


Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ուզբեկստանից և Հայաստանից մոտ 40 ներգաղթյալ շինարարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպը տեղի է ունեցել Նոր Մոսկվայում՝ Կոմունարկայում գտնվող շինհրապարակում: Ծեծկռտուքի մասնակիցներն օգտագործել են մուրճեր, բահեր և շինարարական այլ գործիքներ, զանգվածային ծեծկռտուքի հետևանքով վեց մարդ է վիրավորվել։


Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել շինարարական օբյեկտի երկու խմբերի միջև, որի ընթացքում մասնակիցներն իրար մարմնական վնասվածքներ են հասցրել: Կոնֆլիկտը սկսվել է, երբ ուզբեկներից մեկը սկսել է աղբ նետել տանիքից:


Ոստիկանությունում հայտնել են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն հոդվածով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular