ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարմնի խալերը խոսում են մարդու բնավորության մասին

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Խալեր կարող են առաջանալ սկսած մարդու ծննդյան օրից՝ մինչեւ նրա ծերությունը: Պոկված խալը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ու բավականին երկար բուժման անհրաժեշտություն կզգացվի: Իսկ ահա մեր նախնիները կարծում էին, որ մարդու մարմնի խալերը ոչ թե պատահականություն, այլ վերից ուղարկված նշաններ էին: Խալի գտնվելու վայրով, նրա մեծության չափով և գույնով հին աշխարհի իմաստունները մարդու մասին շատ բան կարող էին պատմել՝ նրա առողջական վիճակից մինչև նրա ճակատագիրը: Ընդ որում հաշվի չէին առնվում փոքր խալերը և հաշվի էին առնում նրանք, որոնց մեծությունը գերազանցում էր 3-4 մմ-ը:

 

 

Շուրթերի վրայի խալերը խոսում են թուլակամության և պատասխանատվությունից խուսափելու մասին: Նման խալեր ունեցողները հաճախ դառնում են վատ սովորությունների զոհ:

Ականջների վրայի խալերը խոսում են մարդու պարծենկոտության և սեփական հնարավորություններն ու արժանիքներն ուրիշ մարդկանց աչքերում չափազանցված տարբերակով ներկայացնելու մասին: Նման խալեր ունեցող մարդիկ ունեն ամուր բնավորություն սեփական նպատակների իրականացման համար, բոլոր ուժերը ներդնում են, որպեսզի իրենց հեղինակությունն ավելի բարձրացնեն շրջապատի մարդկանց աչքերում:

Խալեր գլխի վրա (մազերի տակ): Գլխի մուգ մասի խալը խոսում է փիլիսոփայի, իմաստունի, իր ներքին աշխարհում ապրող մարդու մասին:Ծոծրակի վրա խալը ունեն կասկածամիտ մարդիկ, որոնք իրենց առջև դրած նպատակների իրականացման համար առաջնորդվում են զուտ անձնական շահերով և չեն սպասում ոչ ոքի օգնությանը: Քունքի վրայի խալերը խոսում են մարդու զգացմունքային լինելու մասին, որը սակայն միևնույն ժամանակ նաև թաքնված մարդ է: Այդպիսի խալեր ունեցող մարդիկ հաճախ տառապում են նյարդային հիվանդություններով, քանի որ բոլոր զգացմունքները պահում են իրենց մեջ: Դրա հետ մեկտեղ նման խալեր ունեցողները տաղանավոր են:

Կոպերի վրայի խալերը վկայում են գրգռվածության մասին, դժգոհություն սեփական անձից և շրջապատողներից: Նման խալեր ունեցոողները չափազանց քննադատական են, սակայն հեշտությամբ վիրավորվող են և զգացմունքային:

Կզակի վրայի խալերը խոսում են նախանձելի համառության մասին՝ լինի դա ընտանիքը, թե՞ աշխատանքը: Շատ հաճախ համառությունը վնասում, քան թե օգնում է նման մարդկանց: Հաշվենկատությունը նրանց դարձնում է բռնակալներ, որոնք իրենց ուժեղ կամքով ճնշում են իրենց շրջապատողներին:

Քթի վրայի խալը վկայում է մարդամոտ լինելու և ուրախ բնավորության մասին: Նման խալեր ունեցող մարդիկ հեշտությամբ լեզու են գտնում բոլորի հետ և նույն հեշտությամբ ներում են բոլոր վիրավորանքները: Սակայն նման մարդիկ հաջողություններ չեն ունենում աշխատանքում, քանի որ չեն կարողանում կենտրոնանալ իրենց առջև դրված խնդիրների վրա: Հաճախ նման մարդիկ աշխատում են երկրորդական պաշտոններում և չեն զբաղվում բիզնեսով:

Այտոսկրի վրայի խալերը վկայում են պատասխանատվության և վճռականության մասին: Նման խալեր ունեցող մարդիկ որպես կանոն քաղաքական և հասարակական գործիչներ են: Ցավոք, հաճախ իրենց առջև դնում են նախօրոք իսկ անիրականանալի խնդիրներ և դրան են նվիրում իրենց կյանքը:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular