ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես կարող էի գիրք գրել այն մասին, թե նա որքան ահավոր է»․ Մադոննայի եղբայրը՝ քրոջ մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am/2008 թվականին երգչուհի Մադոննայի եղբայրը՝ Քրիստոֆեր Չիկոնեն գիրք է հեղինակել, որը կոչվում է «Կյանքն իմ քրոջ հետ»։ Գիրքն ամբողջովին նվիրված էր իր քրոջ կյանքին ու գործունեությանը։ 9 տարի անց Քրիստոֆերը խոսել է The Sun ամսագրի հետ ու ասել, որ կարող էր ավելի մանրամասն ամեն բան ներկայացնել, սակայն չի արել դա։

 

«Ես կարող էի գիրք գրել այն մասին, թե նա որքան ահավոր է, սակայն չեմ արել դա։ Գրքում գրել եմ միայն այն մասին, թե նա որքան տաղանդավոր ու գեղեցիկ է։ Այլ հարցերի մասին չեմ խոսել, չնայած որ կարող էի»,- ասել է Քրիստոֆերը։

 

Չիկոնեն խոստովանել է, որ իր ծանոթներից շատերը երես են թեքել իրենից այն բանից հետո, երբ գիրքը լույս է տեսել։ Նրանք մտածել են, որ Չիկոնեն շատ բան է թաքցրել հասարակությունից։  

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular