ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենակ ապրելու գաղափարը որոշ չափով վախեցնում է ինձ». Լիդուշիկը` 18–ամյակի և ուսումն արտերկրում շարունակելու ցանկության մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Երգչուհի Լիդուշիկը վերջերս բոլորեց 18 տարին։ «Փոքրիկ երգչուհին» արդեն չափահաս աղջիկ է, որն այժմ կառուցում է ապագայի ծրագրերը։ Tert.am Life–ի հետ զրույցում Լիդուշիկը խոսել է առաջիկա ծրագրերի արտերկրում ուսում ստանալու մտադրության և ոչ միայն այդ ամենի մասին։

 

–Լիդուշիկ, հիմա սովորում ես Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական  քոլեջում՝ Վոկալ բաժնի վերջին կուրսում։ Ինչ նպատակներ ունես ուսմանդ հետ կապված։

 

–Դեռևս վերջնական չեմ կողմնորոշվել, թե որտեղ կշարունակեմ ուսումս, որովհետև ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, շրջագայություններին, համերգներին ավելի շատ խանգարելու է։ Երևի թե, միայն Կոնսերվատորիան է, որ ավելի շատ կօգնի, քան կխանգարի։ Մտածում եմ նաև ռեժիսորական կրթություն ստանալու մասին։ Ինչ էլ ընտրեմ, մեր ասպարեզից հեռու չեմ գնա։

 

–Շատերը քո տարիքում մտածում են արտերկրում ուսում ստանալու, ապագան այնտեղ կառուցելու մասին, հատկապես, եթե ունեն այդ հնարավորությունը։ Գիտեմ, որ դու ունես դրա հնարավորությունը։

 

–Ես այդ մասին էլ եմ մտածում։ Ուսման հարցն ինձ համար բարդ է։ Ցանկություն ունեմ արտերկրի երաժշտական հաստատություններից մեկում զարգացնել մասնագիտական հմտություններս։ Եվրոպայում էլ, ԱՄՆ–ում էլ, Ռուսաստանում էլ երաժշտական կրթություն ստացող  ընկերներ ունեմ, որոնք կանչում են ինձ, սակայն դեռ խուսափում եմ որոշում կայացնել։ Կարծում եմ, եթե անգամ ուսումս շարունակեմ արտերկրում, կվերադառնամ Հայաստան։ Իմ տունն այստեղ է։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular