ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այծեղջյուրները լարված օր կունենան. օգոստոսի 5-ի աստղագուշակ

ՖՈՏՈ

Խոյ:        Այսօր լարված օր կունենաք։ Օրվա ընթացքում տարբեր վախեր կունենաք, որոնք պետք է կարողանաք հաղթահարել։ Հեշտությամբ կկարողանաք հաջողության հասնել, եթե թույլ չտաք, որ ձեր վախերն ավելի ուժեղ լինեն։

 

Ցուլ:         Այսօր մի շարք վեճեր կունենաք։ Հնարավոր է, որ լուրջ խնդիրներ ծագեն, որոնք ոչ մի կերպ չեք  կարողանա միայնակ հաղթահարել։ Թույլ տվեք, որ մտերիմներն օգնեն ձեզ և այդ դեպքում կկարողանաք դուրս գալ այդ իրավիճակից։

 

Երկվորյակ:       Այսօր օրը նվիրեք սեփական խնդիրների մասին մտածելուն։ Օրը բավականին հետաքրքիր կլինի, եթե չափից շատ չծանրաբեռնեք ինքներդ ձեզ։ Մտածեք ապագայի մասին ու փորձեք հանգստանալ։

 

Խեցգետին:         Այսօր պետք է ամեն բանի պատրաստ լինեք։ Հնարավոր է, որ օրն այնպիսին չլինի, ինչպես դուք էիք նախատեսել, սակայն պետք չէ հուսահատվել։ Թույլ տվեք, որ ամեն բան իր հունով ընթանա ու մի խառնվեք օրվա ընթացքին։

 

Առյուծ։       Այսօր պետք է ժամանակ տրամադրեք ինքնազարգացմանն ու փորձեք դասեր քաղել։ Հնարավոր է, որ վերջերս շատ զբաղված էիք ու սեփական անձի մասին հոգ տանելու ժամանակ չունեիք։ Այսօր պետք է ամեն բան մի կողմ դնեք ու մտածեք միայն սեփական զարգացման մասին։

 

Կույս:      Այսօր ձեր ընկերների մեկին ձեր օգնությունը պետք կգա։ Դուք հիանալի ընկեր եք և ձեր մտերիմները լավ գիտեն այդ մասին։ Այնպես որ, այսօր ամեն բան արեք, որպեսզի կարողանաք աջակցել ձեր ընկերոջը։

 

Կշեռք:      Այսօր բարդ օր կլինի ձեզ համար։ Օրվա երկրորդ կեսին ստիպված կլինեք կարևոր որոշում կայացնել, ինչն անելն այնքան էլ հեշտ չի լինի։ Փորձեք իմաստուն մեկից խորհուրդ հարցնել, սակայն վերջնական որոշումն ինքներդ կայացրեք։

 

Կարիճ:      Այսօր շատ կենտրոնացած կլինեք ու կկարողանաք լուծել բոլոր կարևոր խնդիրները։ Օրվա ընթացքում ոչ ոք չի կարողանա շեղել ձեր ուշադրությունը, իսկ դա նշանակում է, որ կկարողանաք ավարտին հասցնել բոլոր անավարտ գործերը։

 

Աղեղնավոր:      Այսօր պետք է դադարեք լսել այլ մարդկանց կարծիքը։ Դուք շատ լավ գիտեք, թե ով եք և ոչ ոքի խոսքերը չեն կարող փոխել դա։ Մտածեք միայն սեփական անձի մասին և ուշադրություն մի դարձրեք այլ մարդկանց կարծիքին։

 

Այծեղջյուր:    Այսօր էներգիայի պակաս կզգաք։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում հոգնածություն զգաք և ոչ մի կերպ չկարողանաք հանգստանալ։ Օրը բավականին լարված կլինի։ Փորձեք ժամանակ գտնել ու փոքրիկ դադար վերցնել։ Դուք իրոք հանգստի կարիք ունեք։

   

Ջրհոս:        Այսօր պետք է հնարավորինս ուժեղ ու անկաշկանդ լինեք։ Ձեր ներքին ուժը կօգնի հաղթահարել բոլոր դժվարությունները, սակայն պետք է շատ ուշադիր լինեք, քանի որ անուշադրության պատճառով կարող եք վատ իրավիճակում հայտնվել։ Օրվա վերջում կհասկանաք, որ ամեն բան ճիշտ եք արել։

 

Ձկներ։     Այսօր ոգեշնչված ու ստեղծարար կլինեք։ Դա նշանակում է, որ այսօր փոքրիկ ձեռքբերում կունենաք։ Օրվա ընթացքում շատ մարդկանց հետ շփվեք, փորձեք նոր ընկերներ ձեռք բերել և թույլ մի տվեք, որ վատ տրամադրությունը փչացնի ձեր օրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular