Փորձագետները պարզել են, որ տարբեր առիթներով և հաճախ հուզվող մարդիկ իրականում…
ՖՈՏՈBlogNews.am/Մենք բոլորս էլ հուզվում ենք. արցունքները զգացմունքները արտահայտելու միջոց է: Սակայն կան մարդիկ, որ ողջ կյանքի ընթացքում ընդամենը մի քանի անգամ են լաց եղել, կան և այնպիսիք, որ ամեն առիթով հեկեկում են: Հոգեբանները պարզել են, որ հաճախակի լաց լինող մարդիկ սթրեսադիմացկուն են:
1. Լացը վկայում է լավ մարդու, լավ բարեկամի մասին
Դժվար պահերին ինչ-որ մեկը կարող է լաց լինել ձեզ մոտ, նույնն էլ դուք կարող եք անել. բավական է արցունքներ թափեք, և դրանց հետ դուրս կգան ձեր ցավերը, իսկ ձեր ցավը կիսող ընկերը կկարողանան օգնել ձեզ:
2. Լացը նշանակում է, որ դուք չեք վախենում ձեր զգացմունքներից
Հարազատի կորուստը. սթրեսը, ատելությունը, զայրույթը, տխրությունը, հորմոնալ անհավասարակշռությունը, նույնիսկ տխուր երաժշտությունը և ֆիլմերը մեզ խոցելի են դարձնում և կարող են արցունքներ կորզել մեր աչքերից: Պետք չէ զսպել արցունքները, դրանք ուժ են տալիս հաղթահարելու սեփական զգացմունքները:
3. Դուք կարողանում եք հաղթահարել սթրեսը
Ցանկացած առիթով լացը թույլ է տալիս ինքնամաքրվել և ազատագրվել տանջող մտքերից: Իսկ եթե երկար ժամանակ զսպեք լացը, դա կարող է հոգեբանական լուրջ խնդիրների հանգեցնել:
4. Լացը վկայում է ուժեղ մարդ լինելու մասին, ում չի հուզում իրեն շրջապատողների արձագանքը
Երբեմն մենք այնպես անօգնական ենք զգում մեզ, որ փակվում ենք ինքներս մեջ մեջ: Մեր ցավն ու տխրությունը թաքցնում ենք կեղծ ժպիտի տակ: Այնինչ լուրջ զգացմունքները հնարավոր չէ թաքցնել: Նրանք, ովքեր չեն վախենում լաց լինելուց, ավելի ուժեղ են, քանի որ կարող են կառավարել իրենց զգացմունքները: