ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացվել է Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տուն-թանգարան, գիտական-մշակութային կենտրոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Tert.am/Թբիլիսիում կայացել է Հովհաննես Թումանյանի տուն–թանգարան, գիտական-մշակութային կենտրոնի բացումը:

Ներկա են եղել Հայաստանի և Վրաստանի հոգևոր հայրեր, մտավորականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Տուն-թանգարանն ու ներկաներին օրհնել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական խոսքը փոխանցել է Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և ավելացրել. «Ես պարզապես չեմ կարող իմ հիացումը չհայտնել և չշնորհավորել Վիրահայոց թեմին և մեր ամբողջ ժողովրդին: Սա մեղքից սրբվելու և վերադառնալու պատմություն է: Տարիների մնացած, քայքայված իրականությունն այսօր դարձել է սրբված, մաքրված, վերադարձած ճշմարտություն»:

Տան հյուրերի հատվածը կկրի Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի անունը:

Նշենք, որ Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը գտնվում է Դավիթաշվիլու 18 հասցեում,  բանաստեղծն այնտեղ ապրել է 1909-ից մինչև մահ՝ 1923 թ.: 1952 թ.–ին տան իրերը տեղափոխվել են Երևան:  6 սենյակից 4-ը գրադարանի էր վերածվել,  իսկ մյուս 2-ը` մնացել Թումանյանի ժառանգներին:

Թումանյանի տունն անցել էր մեծահարուստ Լեժավային,  քանի որ Վրաստանը անկախացումից հետո տունը պահպանելու համար պարտք էր վերցրել նրանից,  որը չէր մարել:

Այնուհետև որոշվել էր տունը վաճառել վրաց-թուրքական ընկերությանը:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 145 հազար դոլար է տրամադրել տան գնման և վերանորոգման աշխատանքների համար: 2015 թվականին «Սուրբ Գևորգ» եկեղեցու հիմնադրամի միջոցներով գնվել է նաև շենքի՝ ժառանգներին մնացած մասը և, նախօրոք ձեռք բերված հատվածի հետ միասին, ամբողջական տեսքով նվիրաբերվել Վիրահայոց թեմին՝ որպես սեփականություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular