ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ սիրում դերեր, որոնց գիծը շատ սխալ է տարվում». Դավիթ Աղաջանյանը՝ կինոյի մասին

ՖՈՏՈ

Style.News.am-ը գրում է.

«Կինոյի մասին» խորագրի մեր այսօրվա հերոսը սերիալներից հայտնի դերասան եւ մոդել Դավիթ Աղաջանյանն է, որին էլ խնդրեցինք խոսել իր նախընտրած ժանրերի, սիրելի դերասանների եւ ռեժիսորների, ցանկալի եւ ոչ ցանկալի դերերի մասին.

«Երբ որոշում եմ ֆիլմ դիտել, ուշադրություն եմ դարձնում նրան, թե ինչ եմ նայելու: Հիմնականում ինձ հետաքրքրում են թրիլեր եւ դրամա ժանրերը, նաեւ սիրում եմ դիտել տրագիկոմեդիաներ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Դավիթը՝ հավելելով.

«Շատ ֆիլմեր կան, որտեղ կցանկանայի նկարահանվել, իսկ սիրածս դերասանների շարքում են Ալ Պաչինոն, Բենեդիքթ Քամբերբեթչը եւ Լեոնարդո ԴիԿապրիոն: Չէի ցանկանա նշել, թե նրանց որ կերպարը կմարմնավորեի: Ինձ համար հաճելի է այն փաստը, որ հենց տվյալ դերասաններն են իրենց մասնակցությամբ ֆիլմերը դարձրել այնպիսին, որ մենք այսօր նման գնահատական ենք տալիս այդ աշխատանքներին»:

Ինչ վերաբերում է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորների հետ համագործակցությանը՝ Դավիթը նշում է.

«Իհարկե, կան ռեժիսորներ, որոնց հետ ես կդառնայի պրոֆեսիոնալ, որոնք ինձ կդարձնեին շատ հմուտ: Լավ ռեժիսորի հետ աշխատելով միայն կարող ես առաջ գնալ: Սիրածս ռեժիսորների թվում են Փիթեր Ջեքսոնը, Քրիսթոֆեր Նոլան, Ռիդլի Սքոթը, Ջեյմս Քեմերոնը, Քլինթ Իսթվուդը, իսկ ամենասիրածս ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է»:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular