ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է դեժավյուն։ Ինչո՞ւ ենք մենք դեժավյու ապրում

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Մարդկանց 60-ից 80%-ը իր կյանքում գոնե մեկ անգամ ապրել է այսպիսի զգացում. «Սա իմ կյանքում արդեն մեկ անգամ եղել է, հաստատ…»։ Բայց ի՞նչն է պատճառը այդ զգացողության առաջացման։ Ահա դեժավյուի առաջացման մի քանի տեսություններ.

 

 

 

Սխալ

44d5100000000000

Ձեր ուղեղում ուղղակի տեղի է ունեցել «կարճ միացում»։ Ինչ-որ մի բան այնպես չի գնացել, սենսորային մուտքը պատահմամբ ծանրաբեռնել և շեղել է հիշողությունը։

Հիշեցում

74d5100000000000

Դուք հիշում նաև մեկ այլ բան։ Օբյեկտը, հոտը, ձայնը՝ արթնացրել են հիշողության մեջ արդեն պահպանված իրադարձություններ։ Դա առաջ է բերում զգացողություն, որ դա արդեն տեսել եք, եղել եք այստեղ, չնայած իրականում դա այդպես չէ։

Հիշողություններ, «Դարակներում դասավորել»

84d5100000000000

Դուք հասկանում եք, որ Ձեզ արդեն ծանոթ է տվյալ մոդելը, շաբլոնը։ Մարդկային ուղեղը ունի մի զրմանահրաշ ունակություն՝ ստեղծել և հիշել շաբլոններ։ Տեսքը այն բանի, թե ինչպես է ստեղծվում, ենթադրենք, կահույքը, ինչպես է աճում այգին և նույնիսկ ծանոթ ձայնը կարող է առաջացնել դեժավյու։

Անհանգստության ազդակ

55d5100000000000

Եթե Դուք ունեք էպիլեպսիա, ապա Ձեզ հարկավոր է իմանալ, որ դեժավյուի զգացողությունները երբեմն առաջանում են այն բանից առաջ, երբ ուղեղի ճակատային հատվածում ակտիվանում է էպիլեպտիկ ակտիվության օջախը։

Չափազանց շատ արտաքին ինֆորմացիա

c5d5100000000000

Ձեր ուղեղը ուղղակի ծանրաբեռնված է։ Երբ Դուք առաջին անգամ որևէ բան եք տեսնում, Ձեր ուղեղի ճակատային մասում ակտիվանում է որոշակի հատված։ Երբ ծանոթ բան եք տեսնում՝ ակտիվանում է ճակատային մասի մեկ ուրիշ հատված։ Ուղեղի այս երկու մարզերը ինֆորմացիա են ուղղարկում դեպի հիպպոկամպ։ Եթե սրանք ինֆորմացիան հաղորդում են միաժամանակ՝ Ձեր ուղեղը կարող է ծանրաբեռնվել։ Դա խառնաշփոթ է առաջացնում և նոր օբյեկտին վերագրվում է արդեն ծանոթ զգացումներ։

Շփոթել են «թղթապանակը»

16d5100000000000

Ուղղակի Ձեր ուղեղը «շփոթել է» ինչ-որ բան և դրել ոչ ճիշտ «թղթապանակում»։ Ինչպես ասենք Դուք շփոթվեք և փաստաթուղթը դնեք ոչ ճիշտ թղթապանակում։

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular