10 խորհուրդ, ինչպես բնակարանում դիմանալ շոգին
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Երբ դրսում ջերմաստիճանը բարձրանում է 30 աստիճանից բարձր ըստ ցելսիուսի՝ մեր բնակարանները սկսում են շիկացած վառարաններ հիշեցնել: Շոգ օրերին այդպիսի վայրերում գտնվելը դառնում է ծայրահեղ դժվար: Բարեբախտաբար գոյություն ունեն եղանակներ, որոնց շնորհիվ հաջողվում է սառեցնել բնակարանը և դա չի արվում թանկարժեք օդափոխիչի գնման միջոցով: Եվ այսպես.
1. Առաջին հերթին՝ անհրաժեշտ է սահմանափակել արևի ճառագայթների մուտքը բնակարան: Այսինքն քողարկել բոլոր պատուհանները արևն անդրադարձնող հատուկ կամ սովորական բաց գույների վարագույրներով կամ շերտավարագույրներով:
2. Հնարավորինս պետք է անջատել բոլոր էլեկտրասարքերը, բացի սառնարանից իհարկե, որովհետև դրանք ջերմություն են անջատում:
3. Լավ օդափոխել բնակարանը, բայց միայն երեկոյան, երբ հով է և ջերմաստիճանը դրսում ավելի ցածր է, քան բնակարանում: Սառը օդը կսառեցնի պատերը և թարմություն կհաղորդի բնակարանին:
4. Միացրեք պտուտակահովհարը: Դա արագ, և ամենակարևորը, ոչ թանկ եղանակ է բնակարանը հովացնելու համար: Ու չնայած պտուտակահովհարը չի սառեցնում օդը ինչպես օդափոխիչ սարքերը, բայց օդը շարժման մեջ դնելով, այն ստեղծում է այսպես կոչված «կառավարվող միջանցուկ քամի»: Նույնիսկ տաք, բայց ցիրկուլացվող օդը ունի սառեցնող էֆեկտ: Բայց պետք է հիշել՝ Դուք չպետք է նստեք ուղիղ պտտահովհարի դիմաց, օդի շիթերի անմիջական ազդեցության տակ, որովհետև դա կարող է բերել քթի և ականջի հետ կապված հիվանդությունների:
5. Երբ շոգը բնակարանում դառնում է անտանելի՝ լցրեք վաննան սառը ջրով, իսկ լոգարանի դռները բաց թողեք: Ջուրը շատ էֆեկտիվ կլանում է ջերմությունը և սառեցնում օդը: Իսկ սենյակների ջերմաստիճանների տարբերությունը գործի կդնի կոնվեկցիան:
6. Շոգին սովորաբար միշտ ուղեկցում է տաք օդը: Բայց հերիք է միայն լվանալ հագուստը և չորացուցիչը թաց հագուստով դնել սենյակում՝ ի շնորհիվ գոլորշիացման, օդը սենյակում կսառի: Իսկ եթե այս տարբերակը Ձեր սրտով չէ, տեղադրեք սառցե ջրով լի տարրան (ավելի լավ է սառույցով լի ջուր) ուղիղ պտտահովհարի դիմաց:
7. Ցերեկները մի բացեք պատուհանները: Շատերը շոգի ժամանակ բաց են պահում պատուհանները օդափոխության համար: Դա սխալ է: Տաք օդը ոչ միայն չի սառեցնի Ձեր բնակարանը, այլ ընդհակառակը՝ էլ ավելի կթաքացնի: Առավոտյան աշխատանքի գնալիս, փակեք բոլոր պատուհանները և ծածկեք վարագույրները: Տուն վերադառնալով, կտեսնեք, որ օդը բնակարանում շատ ավելի հով է:
Շարունակությունն՝ այստեղ.