ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրամահավաք ասելով` նսեմացնում են մանկավարժին. Բախշյան | տեսանյութ

ՎԻԴԵՈ

«Օրենքի պահանջով` համայնքները դպրոցին կարող են աջակցել կամավոր դրամական ներդրումներով, գույքով, միջոցառումներին մասնակցելով կամ դրանք իրականացնելով: Դպրոցը պետք է ներկայացնի, թե որքան կամավոր ներդրում է եղել: Մի կողմից ասում ենք, որ դա կամավոր ներդրում է, որովհետեւ դպրոցներում ոչ մի միջոցառում առանց ծնողների ներդրման չի լինում: Մյուս կողմից էլ, տարբեր առիթներով` հատկապես տոներին, պաշտոնյաները օգտագործում են «դրամահավաք» բառը: Թող ասեն` կաշառք եւ նվեր տալ չի կարելի, բայց դրամահավաք ասելով` նսեմացնում են մանկավարժին: Ստացվում է, որ մանկավարժը բան ու գործը թողած` դրամահավաքությամբ է զբաղվում: Պետք է հասկանալ` անպատվաբեր դրամահավա՞քը, թե՞ կամավոր ներդրումն է խրախուսվում»,- նշեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանի կարծիքով ևս կամավոր ներդրումներից խուսափել հնարավոր չէ: «Բայց եթե դա կա, պետք է անպայման լինի թափանցիկություն, որպեսզի հասարակության մեջ վստահություն առաջանա: Իսկ դրա համար էլ պետք է լինեն հստակ մեխանիզմներ»,- նշեց Ռ.Մուրադյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular