ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են նշանակում նկարները, որ ենթագիտակցաբար նկարում ենք

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Տարբեր նկարներ, որ մենք ենթագիտակցաբար խզմզում ենք թղթի վրա` հեռախոսով զրուցելիս կամ հանդիպման ժամանակ, շատ հաճախ իրենց տիրոջ մասին կարող են ասել շատ ավելին, քան հենց տերը գիտի իր մասին։

Այդ ընթացքում, գիտակցությունը թուլացնում է կառավարումը վարքագծի վրա, և գրիչը սկսում է ղեկավարվել ենթագիտակցության կողմից։

Եվ այսպես, եկեք տեսնենք ի՞նչ են նշանակում այն նկարները որ մենք մեքենայորեն երբեմն խզմզում ենք թղթի վրա։

 

 

Մարդկային ֆիգուրաներ

Եթե դրանք փոքրիկ մարդուկներ են, ապա ամենայն հավանականությամբ Դուք անօգնական եք Ձեզ զգում, կամ փորձում եք խուսափել ինչ-ինչ պարտականություններից։ Երբ դուք պատկերում եք մարդուկին սխեմատիկորեն («կետ, կետ, ստորակետ, քիթ բերան կլոր շրջան…»)՝ Ձեր էմոցիոնալ վիճակը անկայուն է։ դուք ցանկանում եք փակվել և ոչ մեկին մոտ չթողել։

Սեփական ստորագրություններ

Այսպիսի մեքենայորեն նկարված պատկերները բնորոշ են սնապարծ և եսակենտրոն մարդկանց։ Խոսակցության ընթացքում, կամ մտորումների ժամանակ մեքենայորեն արված սեփական ստորագրություների առատությունը, խոսում է այն մասին, որ մարդը չափազանց շատ է կենտրոնացած սեփական անձի վրա։

Քառակուսիներ, շեղանկյուններ և այլ երկրաչափական մարմիններ

Ձեր մոտ հստակ նպատակներ և համոզմունքներ են։ Դուք գրեթե երբեք չեք թաքցնում Ձեր կարծիքը, համառ եք և աննկուն։ Սովորաբար Դուք չափազանց ուշադիր և զգույշ եք, այնպես որ փորձեք իրերին ավելի պարզ նայել։

Շրջաններ և օղակներ

Իրար մեջ կամ իրար կողք կողքի արված շրջանները խոսում են միանալու, մասնակցելու ձգտման մասին։ «Ես միայնակ եմ, ես ինձ զգում եմ արտաքին աշխարհից կտրված»՝ ազդանշում են այս սիմվոլները։ Երբ մենք թղթին նկարում ենք օղակներ, ենթագիտակցորեն ակնարկում ենք մեզ, որ մենք ընկերական մասնակցության և ուշադրության կարիք ունենք։

Կենդանիներ

Ձեր այսօրվա էմոցիաները կարող են ուղիղ կապ ունենալ այն կենդանու հետ, որը «բնակություն է հաստատել» թղթի վրա։ Եթե դա վագր է կամ գայլ՝ Ձեր մեջ թաքնված է ագրեսիա, աղվես՝ որոշել եք ինչ-որ տեղ խորամանկության դիմել, նապաստակ կամ սկյուռ՝ դուք հոգատարության կամ պաշտպանության կարիք ունեք, առյուզ՝ զգում եք Ձեր առավելությունը մնացածի հանդեպ։ Եթե Դուք անընդհատ պատկերում եք նույն կենդանուն, թռչուն կամ բզեզ, ապա ամենայն հավանականությամբ համեմատում եք Ձեր հետ, վերագրում եք Ձեզ նրանց վարքագծերը:

Շարունակությունն՝ այստեղ.

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular