Դրուիդների հորոսկոպի գաղտնիքը: Ո՞ր ծառն է համապատասխանում քեզ
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Դրուիդների հորոսկոպը կազմված է ծառերից: Եվ այսպես, եկեք տեսնենք թե ո՞ր ծառն է համապատասխանում քեզ և ինչ է այն նշանակում:
Հաճարենի (22.12)
Մարդն, ով ծնվել է այս նշանի տակ, երբեք չի ծերանա հոգով, նա հետևում է իրեն, նա ճարպիկ է, հնարամիտ, գիտի ինչպես դուրս գալ յուրաքանչյուր իրավիճակից և ինչպես հարստանալ:
Խնձորենի (25.06-04.07 և 23.12-01.01)
Հմայիչ է, անշահախնդիր, հավատում է սիրուն: Նա խոցելի հոգի ունի, այդ պատճառով, նրան վիրավորելը շատ հեշտ է: Նա սիրում է ստեղծագործել և աշխարհը գեղեցկացնել:
Եղևնի (05.07-14.07 և 2.01-11.01)
Ռետրո բույրով ծառ: Այս ժամանակահատվածում ծնված մարդը սիրում է ճոխություն, գեղեցկություն և ցուրտ: Նա չափազանց հավակնոտ է:
Կնձնենի (15.07-25.07 և 12.01-24.01)
Դանդաղաշարժ բնավորություն ունի: Հզոր է և խոցելի միաժամանակ: Բարությունը հոսում է նրանից: Նա կարողանում է հոգ տանել սիրելի մարդկանց մասին:
Նոճի (26.07-04.08 և 25.01-3.02)
Ունակ է հարմարվել յուրաքանչյուր իրավիճակին: Գեղեցիկ է, խելացի, գրավիչ և շրջահայաց: Որպես օրենք, սիրահարվում է ընդմիշտ և հազվադեպ:
Բարդի (05.08-13.08 և 04.02-08.02)
Գեղեցիկ է, աշխատասեր, բայց տարիքի հետ հակված է տարբեր ֆոբիաների: Զգացմունքային է, հոռետես և խելամիտ:
Մայրի (14.08-23.08 և 09.02-18.02)
Ուժեղ է և գեղեցիկ, կարողանում է հարմարվել յուրաքանչյուր միջավայրում, բայց շատ է սիրում ամեն ինչի հիանալին: Այս ծառը սիրում է, երբ իրեն նկատում են և խրախուսում: Երբեմն մի փոքր պարծենկոտ է:
Սոճի (24.08-02.09 և 19.02-28(29).02)
Այս ամանորյա ծառը տնակյաց է, ունի կյանքի որոշակի նպատակներ և հետևում է դրանց: Այս նշանի տակ ծնված մարդիկ հաջողակ բիզնեսմեններ են և նրանց չեն կոտրում անհաջողությունները:
Ուռենի (03.09-12.09 և 01.03-10.03)
Բավական զգացմունքային և էսթետիկորեն շատ զարգացած անձնավորություն: Շատ է սիրում հանգստանալ և ունի բարձր ճաշակ: Այս ծառի նշանի տակ ծնված կանայք համարվում են իսկական կին և հաճախակի սեփական նպատակների համար ձևանում են թույլ և անօգնական:
Լորենի (13.09-22.09 և 11.03-20.03)
Գեղեցիկ բոլոր առումներով: Ճոխ անձնավորություն: Սիրում է բոլոր հրաշալին, բայց արագ յուրացնում է յուրաքանյուր միջավայր: Նրան կարելի է համոզել: Նա կարող է լսել և նույնիսկ ափսոսալ:
Կաղնի (21.03)
Ուժեղ է և անկախ: Ինքուրույն է որոշումներ ընդունում: Վստահելի է բիզնեսում և ընտանիքում: Պատ, զրահ, ամենաուժեղ նշանն է:
Ձիթենի (23.09)
Հմայիչ, շատ բարի և լուսավոր անձնավորություն: Կարողանում է հարթել կոնֆլիկտները և ձգտում է չընկճել սիրելի մարդկանց սեփական զգացմունքներով:
Շարունակությունն՝ այստեղ.