ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է X տառը համարվում անհայտի նշան

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Այս տառը մեզ հանդիպել է մաթեմատիկայի դասերին, բայց այժմ այն հանդիպում է մշակույթի տարբեր ոլորտներում` X մրցանակ, X փաստաթղթեր, X նախագիծ,TEDx: Իսկ որտեղի՞ց է  այն ծագում…Արաբերենը չափազանց տրամաբանական լեզու է: Արաբերենով բառ, արտահայտություն կամ նախադասություն գրելը նման է հավասարում կազմելուն, քանի որ ամեն բաղադրիչ չափազանց ճշգրիտ է ու շատ ինֆորմացիա է պարունակում: Դա է պատճառներից մեկը, որ ներկայումս արևմտյան համարվող գիտության, մաթեմատիկայի և ճարտարագիտության ձեռքբերումների զգալի մասը իրականում մշակվել են մեր թվարկության առաջին դարերում` պարսիկների և արաբների կողմից: Այդ թվում արաբերենի «ալ-ջաբրա» կոչվող փոքրիկ համակարգը: «Ալ-ջաբրա»-ն կարելի է մոտավոր թարգմանել իբրև «առանձին մասերի համախմբման համակարգ»:  Ի վերջո, « ալ-ջաբրա»-ն անգլերեն ներմուծվեց իբրև ալջեբրա (հանրահաշիվ): Սա բազմաթիվ օրինակներից ընդամենը մեկն է: Մաթեմատիկական գիտելիքներ պարունակող այս արաբական տեքստերը ի վերջո եկան Եվրոպա, ավելի հստակ`Իսպանիա, 11-12-րդ դարերում, որից հետո մեծ հետաքրքրություն առաջացավ թարգմանելու այս գիտելիքները եվրոպական լեզուներով: Սակայն,խնդիրներ ծագեցին: Խնդիրներից մեկն այն է, որ արաբերենի որոշ հնչյուններ անհնար է արտահայտել եվրոպական լեզուներին բնորոշ ձայնային համակարգով առանց երկարատև փորձերի: Բացի այդ, այս նույն հնչյունները սովորաբար անհնար է արտահայտել եվրոպական լեզուների այբուբեններով: Ահա մեղավորներից մեկը. Սա « Sheen » տառն է, որը համապատասխանում է անգլերենի SH «շ» կապակցույթանը:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular