ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերը գիտության տեսանկյունից: Ի՞նչ է կատարվում սիրահարների գլխում

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Սերը ինչպես հիվանդություն

Ամերիկյան հոգեբան Դորոտի Թեննովը իր «Սեր և սիրահարվածություն» գրքում նկարագրում է կրքոտ ռոմանտիկ սերը ինչպես կույր բիոլոգիական մեխանիզմ, ինչը մեր նախնիներին ապահովել է ոչ միայն բազմացումը, այլ նաև որոշ ժամանակ երեխաների դաստիարակությունը: Թեննովը սիրահարվածությունը չի համարում իսկական սեր, այլ նկարագրում է այն ավելի շատ որպես հիվանդագին վիճակ, որը ունի հետևյալ ախտանիշները.

1. Անդադար կպչուն մտքեր սիրո օբյեկտի մասին:

2. Սիրո օբյեկտի փոխադարձ զգացմունքի սուր և ցավոտ պահանջմունք:

3. Փոխադարձության դեպքում էյֆորիայի զգացողություն:

4. Սիրո օբյեկտի նկատմամբ այն աստիճանի կենտրոնացում, որ մարդը կարող է անտեսել կարևոր պարտականություններ և չլուծել անհապաղ լուծում պահանջող պրոբլեմները:

5. Ուժեղ սեքսուալ հակում դեպի սիրո օբյեկտը:

Սերը ինչպես քիմիա

loveԳիտնականներին հետաքրքրում էր թե ինչպիսի բիոքիմիական պրոցեսներ են ընթանում ռոմանտիկ զգացմունքների դեպքում: Օրինակ փորձարկումներից մեկում հարցազրույց վերցնող աղջիկը մոտենում էր տղամարդկանց և հարցազրույցից հետո թողնում իր հեռախոսահամարը: Պարզվել է, որ տղամարդիկ առավել հաճախ զանգահարել են աղջկան, երբ մինչ այդ անցնելիս են եղել լեռան միջով անցնող գետի մյուս ափը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից գրգռվածությունը նպաստում է ռոմանտիկ հետաքրքրություններին:

Որոշակի հորմոններ և նյութեր կապվում են հենց սիրո հետ: Մասնավորաբար.

1. Ֆենիլէթիլամին – Նյութ, որը փոքր քանակություններով (չնչին քանակություններ) արտադրվում է ուղեղում: Հենց նա է շատ դեպքերում պատասխան տալիս «խենթ» սիրո համար:

2. Օքսիտոցին – Հորմոն, որը արտադրվում է ուղեղում և ազդում է սեռական օրգանների վրա (և՛ տղամարդկանց, և՛ կանանց), նաև նպաստում է կերակրող մոր մոտ կաթի արտադրությանը:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular