Թուրք պաշտոնյան խեղդվել է Էգեյան ծովում՝ Հունաստան փախչելու ճանապարհին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Նուսայբինի նահանգի քաղաքացիական դատարանի գլխավոր քարտուղար Մեհմեդ Բինգյուլը խեղդվել է Էգեյան ծովի ջրերում՝ Հունաստան փախչելու ճանապարհին, այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Պաշտոնյան, ով քաղաքական հետապնդումների էր ենթարկվում, անհայտ կորած էր համարվում 10 օր:
Թուրքիայի Այդըն նահանգի Քուշադասը կղզուց մոտորանավակով ճամփա ընկած Բինգյուլն իր հետ Հունաստան էր տանում նաև կնոջն ու աղջկան, վերջիններիս փրկել են առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները: