ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչը ոչ մի դեպքում չի ներում հորոսկոպի յուրաքանչյուր նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

BlogNews.am/Իսկ Դուք գիտե՞իք, որ հորոսկոպի յուրաքանչյուր նշան ունի իր ցուցակը՝ այլ մարդկանց արարքների, որոնք երբեք և ոչ մի դեպքում չի ների։

Խոյ

Եթե ուզում եք թշնամություն արթնացնել Խոյի մեջ, բավական է միայն նրան հրահանգներ տալ, ասել՝ ինչ անի ու ինչպես անի։ Հորոսկոպի այս նշանին ոչինչ այնքան չի նյարդայնացնում, որքան հրամայական տոնը։

Ցուլ

Ցուլերը կոնֆլիկտային չեն, բայց արժանապատվության մեծ զգացումը թույլ չի տա ներել Ձեզ, եթե Դուք նրանցից ինչ-որ կարևոր բան եք խլել կամ էլ նրանց արածը Ձեզ եք վերագրել։

Երկվորյակ

Երկվորյակները հեշտ են ընդառաջում, սակայն եթե փորձել եք սահմանափակել նրանց շրջապատը, ուրեմն՝ պատրաստ եղեք հայտնվելու այս հետաքրքրասեր ու շփման սիրահար մարդկանց սև ցուցակում։

Խեցգետին

Երազկոտ ու ռոմանտիկ Խեցգետինները չեն սիրում, երբ նրանց ցավ են պատճառում ու հիասթափեցնում։ Այդ դեպքում նրանք կփակվեն ու այլևս չեն վստահի Ձեզ։

Առյուծ

Առյուծի համար շատ կարևոր է նրա հեղինակությունը։ Այնպես որ, չկա ավելի վատ բան, քան քննադատել նրան, այն էլ՝ մարդկանց ներկայությամբ։ Եթե ուզում եք հարթել հարաբերություններն Առյուծի հետ, պետք է անկեղծ գովաբանեք նրան։

Կույս

Կույսերն ատում են քաոսը՝ ինչպես նյութական իմաստով, այնպես էլ հոգևոր։ Եթե Դուք նրա մոտ զգացմունքների խառնաշփոթ առաջացնեք, նա այլևս Ձեզ չի էլ բարևի։

Կշեռք

Այս նշանն այնքա˜ն է գնահատում ներդաշնակությունն ու գեղեցկությունն ամեն ինչում։ Այդ պատճառով էլ նա չի ների անճաշակությունն ու բարձր տոնը։

Կարիճ

Այս ուժեղ անհատականությունները չեն ընդունում բամբասանք ու ինտրիգ։ Ավելի լավ է՝ ողջ ճշմարտությունն ասեք նրանց դեմքին, քան նրանց աչքին ստախոս ու դավաճան դառնաք։

Աղեղնավոր

Աղեղնավորների համար սեփական անկախությունն ու ինքնուրույնությունը չափից դուրս կարևոր են։ Եթե նրանք որևէ բան են մտածել, լավ կանեք՝ չկանգնեք նրանց ճանապարհին։

Այծեղջյուր

Այծեղջյուրի համար չկա ավելի վատ բան, քան իր անձի հանդեպ անհարգալից վերաբերմունքը։ Նրա հետ հարաբերություններում պետք է պահպանել ենթակայությունը։

Ջրհոս

Ջրհոսները չեն հանդուրժում, երբ իրենց շրջանակների մեջ են դնում։ Պայմանները նրանց համար չեն։ Պետք չէ նաև Ջրհոսի ներկայությամբ պահպանողական մտքեր արտահայտել. դա նյարդայնացնում է այս ոչ ստանդարտ մտածողության տեր մարդկանց։

Ձկներ

Ձկները սիրում են ղեկավարել։ Միևնույն ժամանակ նրանք վստահ են, որ դա անում են ողջ աշխարհի բարերարության համար։ Մի զրկեք նրանց ալտրուիստ երևալու հնարավորությունից, հակառակ դեպքում Ձեզ ոչ մի ձև չի հաջողվի հարթել հարաբերություններն այս նշանի հետ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular