ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ապագայում կախված չի լինի նավթի գներից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անցկացվող բարեփոխումների արդյունքում Ադրբեջանի տնտեսությունը հետագայում արդեն կախված չի լինի նավթի գներից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով «ԱՊԱ» գործակալությունը:

«Մի քանի տարի անց Ադրբեջանը մեծ ծավալների բնական գազ կմատակարարի համաշխարհային շուկա, ինչի շնորհիվ արտարժույթի ներհոսքը երկիր կշարունակվի: Բայց մենք պետք է ապրենք ինչպես հետնավթային դարաշրջանում: Եվ նավթի գները մեզ համար նշանակություն չեն ունենա», - Ալիևի խոսքը մեջբերում է «ԱՊԱ» գործակալությունը:

Այս ելույթով Ադրբեջանի ղեկավարը հանդես է եկել երկրի կառավարության ընդլայնված նիստի ժամանակ, որը նվիրված է եղել առաջին կիսմյակում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular