ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 ժամանակակից թրենդ, որ հակաթրենդ են դարձել

ՖՈՏՈ

Life.Tert.am/Թրենդները շատ արագ են հակաթրենդների վերածվում։ Ասվածի ապացույցը հենց այս թրենդներն են։

 

Interesnoznat-ը գրում է, որ այս հագուստը չափազանց նորաձև ու պահանջված էր այս տարի, սակայն այժմ այն հակաթրենդ է դարձել։ Իրականում, այս թրենդները չէին կարող երկար կյանք ունենալ, քանի որ բավականին էպոտաժային էին և հարմար չէին առօրյա կյանքի համար։

 

Ահա, թե որ թրենդներն են հակաթրենդներ դարձել․

 

1.      Ցանցավոր զուգագուլպաներ։ Ցանցավոր զուգագուլպաները տևական ժամանակ է՝ թրենդային են համարվում։ Թվում էր, թե դրանք գրավել են նորաձևության աշխարհը, սակայն այդպիսի զուգագուլպաներն արդեն հակաթրենդ են դարձել։

 

 

2.      Շրջված տաբատ։ Այս թրենդը բավականին կարճ կյանք ունեցավ։ Նման տաբատները նորաձև դարձան այս գարնանը, իսկ այժմ արդեն հակաթրենդի են վերածվել։

 

 

3.      Պատռված զուգագուլպաներ։ «Գրանժ» ոճի նկատմամբ հետաքրքրությունն արդեն վաղուց է առաջացել նորաձևության ոլորտում։ Սակայն պատռված զուգագուլպաներն այնքան էլ երկար կյանք չունեցան ու հակաթրենդ դարձան։

 

 

4.      Գիշերազգեստ։ Գիշերազգեստի ոճով հագուստն արդեն երկար ժամանակ է` նորաձև է։ Սկզբում նորաձև էին գիշարզգեստները, որոնք հագնում էին հիմնական հագուստի փոխարեն, իսկ հետո թրենդային դարձան գիշերազգեստ կոստյումները՝ վերնաշապիկ և տաբատ։ Դրանք այժմ հակաթրենդի են վերածվել։

 

 

5.      Մորթիապատ կոշիկներ։ Մորթիով պատում էին ամեն բան՝ կոշիկները, մարզակոշիկները, և հատկապես հողաթափերը։ Այսպիսի կոշիկներն այլևս նորաձև չեն։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular