ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է կողքին ունենալ հիանալի տղամարդ, որը կմեծարի կնոջը». Ջուսի գեղեցիկ կազմվածքի գաղտնիքները

ՖՈՏՈ

Style.News.am-ը գրում է.

NEWS.am STYLE-ն իր ընթերցողների համար շարունակում է բացահայտել կնոջ գեղեցիկ կառուցվածքի գաղտնիքները: Այդ հարցոմ մեզ օգնում են հայկական շոու-բիզնեսի գեղեցիկ կազմվածք ունեցող կանայք: Օրինակ՝ այսօրվա մեր զրուցակիցը սլացիկ կառուցվածքով աչքի ընկնող Ջուսն է, որը մեզ հետ կիսվեց իր հմայքի գաղտնիքներով:

«Առավոտս սկսում եմ «վակուում» կոչվող վարժությունով: Այն անելու համար պետք է ոչինչ դեռեւս կերած չլինես: Այն շատ օգտակար է որովայնի մկանների եւ բարակ գոտկատեղի համար: Դա յոգայի վարժություն է: Հետո մի բաժակ գոլ ջուր եմ խմում: Դրանից կես ժամ անց նոր նախաճաշում եմ՝ կաթ, կակաո կամ մյուսլի: Ցերեկվա ժամերին թեթեւ ապուր եմ ուտում լավաշով կամ դիետիկ հացով: Ուտելուց հետո պետք չէ խմել ջուր կամ այլ հեղուկ, հակառակ դեպքում՝ այն յուղ է դառնում: Ես օրը երեք անգամ սնվում եմ, ժամը 19:00-ից հետո աշխատում եմ չուտել: Երեկոյան ուտում եմ խաշած հավի կրծքամիս ու թեթեւ աղցան եւ դիետիկ լավաշ: Նաեւ կանաչ թեյ եմ ըմպում»,-ասում է երգչուհին՝ հավելելով, որ անպայման հետեւում է իր սննդակարգին:

«Քանի որ շատ ելույթներ եմ ունենում եւ ուշ եմ տուն վերադառնում, միանգամից քնել չեմ կարողանում: Նախընտրում եմ որեւէ ֆիլմ դիտել, որից հետո նոր հանգիստ քնում եմ: Ամենաուշը ժամը 3-ին եմ քնում, բայց արթնանում եմ առավոտյան ժամը 8-ին: Ինձ այսքանը բավարարում է»:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular