ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանը նկատեց տակդիրներ գողացող կնոջը, սակայն ձերբակալելու փոխարեն այլ կերպ վարվեց, ինչը հուզեց բոլորին

ՖՈՏՈ

BlogNews.am/Նորանշանակ այս ոստիկանը շատերի գովեստին է արժանացել իր անչափ բարության համար, ավելի կոնկրետ՝ խանութից գողություն կատարած կնոջը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Օրեր առաջ մթերային մի խանութից ոստիկանություն ահազանգ ստացվեց այն մասին, որ մի 20-ամյա կին փորձել է գողություն կատարել։

Դեպքի վայր մեկնեց ոստիկանական սպա Բենեթ Ջոնսը, ում խանութի աշխատակիցները պատմեցին, որ նորածին երեխայի հետ խանութ եկած կինը որոշ իրեր է գնել, սակայն չի կարողացել վճարել $15 արժողությամբ երկու տուփ մանկական տակդիրների համար և առանց վճարելու փորձել է հեռանալ։

Խանութի անվտանգության աշխատակիցը նկատել էր և ձերբակալել կնոջը, ով, պարզվեց՝ միայնակ է մեծացնում իր երեխային։

Officer Johns

«Ոստիկան Ջոնսը ծանոթացավ մանրամասներին և որոշեց իր անձնական միջոցների հաշվին գնել 2 տուփ մանկական տակդիր և տալ կնոջը, որպեսզի երեխան հիգիենայի հետ կապված խնդիրներ չունենա»,-նշել է աշխատակցուհին։

Ոստիկան Ջոնսին նույնպես միայնակ մայրն  էր մեծացրել, ուստի լավ գիտեր, թե ինչ է նշանակում չունենալ հայր, բայց փոխարենը ունենալ ֆինանսական լուրջ խնդիրներ։

Աշխատակիցներից մեկը լուսանկարել էր այն պահը, երբ ոստիկանը գանձապահին վճարում էր տակդիրների գումարը։ Լուսանկարը միանգամից տարածվեց ողջ համացանցով մեկ՝ շնորհակալական խոսքերի արժանացնելով բարի ոստիկանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular