Ֆրանսիայում կայծակը հարվածել է դեռահասների մի խմբի. տուժել է 8 երեխա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի արևմուտքում տեղակայված ճամբարներից մեկում 8 դեռահաս է տուժել կայծակի հարվածից։ Այդմասին հայտնում է Le Monde թերթը։
Տուժածներից 15-ամյա մի երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Բացի այդ, բոլորը ստացել են գլխուղեղի ցնցում։
Դեպքը տեղի է ունեցել Պուատիե քաղաքից 60 կմ հեռավորության վրա, Վիեննայի վարչական տարածքում, երեկոյան ժամի, որտեղ ժամանել էին 13-17 տարեկան 16 երեխաներ։ Նրանք պետք է մասնակցեին տեղի հանգստյան գոտում անցկացվելիք սպորտային միջոցառման։