ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլոտի կենդանի մրցաշարում խաղարկվեց 500.000 դրամ

ՖՈՏՈ

Վիվառո Բլոտը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Ամեն կիրակի շաբաթվա լավագույն խաղացողները կմրցեն կենդանի մրցաշարում, որոնք անցկացվելու են «ПОЛУНОЧНИКИ» ակումբում: Մրցաշարերի մրցանակային ֆոնդը
Վիվառո Բլոտը սահմանել է 500.000 դրամ:

Որպեսզի հայտնվեն կենդանի մրցաշարում, բլոտի սիրահարները պետք է մասնակցեն ամենօրյա օնլայն մրցումներին և հավաքեն միավորներ: Այդ միավորները շաբաթվա ընթացքում կգումարվեն և մրցաշարային աղյուսակի առաջին 16 տեղերը զբաղեցրած մասնակիցները իրավունք կստանան խաղալ կենդանի մրցաշարում: Օնլայն մրցաշարերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Եվ ահա, օգոստոսի 6-ին «ПОЛУНОЧНИКИ» ակումբում տեղի ունեցավ առաջին մրցաշարը: Բլոտի 16 վարպետներ օլիմպիական մրցակարգով խաղացին միմյանց հետ և պարզեցին ուժեղագույն մասնակցին: Հաղթողը Զորի Մանասյան էր,
ում շահումը կազմեց 200.000 դրամ: Երկրորդ տեղ գրավեց Բենիկ Սարգսյանը՝ ստանալով 120.000 դրամ մրցանակ: Երրորդը ճանաչվեց Կարեն Հայրյանը՝ շահելով 80.000 դրամ: Մրցանակային ֆոնդի մյուս մասը բաշխվեց մինչև 8-րդ տեղը գրաված մասնակիցների միջև: 

Վիվառո Բլոտը շարունակելու է ակցիան՝ ամեն կիրակի բլոտի սեղանների մոտ հավաքելով խաղի լավագույն վարպետներին:

Հանդիպման վայրը՝ «ПОЛУНОЧНИКИ» ակումբ:

Նկարները կարող եք դիտել՝ այստեղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular