Ահա, թե որտեղից են գալիս «Made in China» պիտակով իրերը
ՖՈՏՈBlogNews.am/Եթե երբևէ գնել եք մանկական խաղալիքներ կամ տոնածառի զարդարանքներ, ապա հավանականությունը շատ մեծ է, որ այն պատրաստված է Չինաստանում, ավելի կոնկրետ՝ Իյու քաղաքում։
Իյուն միջազգային առևտրային քաղաք է, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ մեծածախ վաճառքի շուկան՝ 14 միլիոն քառակուսի մետր մեծությամբ և 62,000 տաղավարներով։ Այստեղ վաճառվող իրերի 65-70%-ը արտահանվում է աշխարհի 215 երկրներ։
Ահա մի քանի լուսանկարներ, թե որտեղից են գալիս «Made in China»(պատրաստված է Չինաստանում) պիտակը կրող ապրանքները։
Այստեղ վաճառվում է ավելի քան 400,000 տեսակի ապրանք։
Ողջ աշխարհի՝ տոնածառի զարդարանքների ու խաղալիքների 60%-ն արտադրվում է Իյու քաղաքում։
Մարդիկ այս շուկայում շատ երկար են աշխատում՝ առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 10-ը։