ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգենտինայում գտել են աշխարհի ամեմամեծ դինոզավրի կմախքը. այն ներկայիս Boeing-ի չափ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արգենտինայում՝ Տրելյու քաղաքից ոչ հեռու, հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ դինոզավրի /Patagotitan mayorum/ կմախքը, որն ապրել է ավելի քան 100 մլն տարի առաջ, գրում է Proceedings of the Royal Society B ամսագիրը։

Ըստ հնեաբանների՝ այն կշռել է 70 տոննա, երկարությունը կազմել է 37, իսկ բարձրությունը՝ 6 մետր։ Ընդհանուր հաշվով՝ հայտնաբերվել է դինոզավրի 200 ոսկոր։

Ոսկորների վերլուծությունը ցույց է տվել, որ հայտնաբերված դինոզավարը նույնիսկ բավականին հասուն չի եղել և, ամենայն հավանականությամբ, սատկել է ծարավից։

Գտնվել են այլ դինոզավրերի կմախքներ ևս, սակայն ոչ այդքան մեծ չափսերի, որքան որ Patagotitan mayorum-ն է։ Այն դասվում է տիտանոզավրերի ընտանիքին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular