ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացի հետազոտողները գտել են YouTube-ի միջոցով սմարթֆոնը կոտրելու ձևը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

tert.am-ը գրում է.

Ամերիկյան Բերքլիի և Ջորջթաունի համալսարանների գիտնականների խումբը մշակել է արդյունավետ միջոց YouTube ժամանցային կայքում տեղադրված տեսանյութերում ներկառուցված գաղտնի ձայնային հրահանգների միջոցով սմարթֆոնը կոտրելու համար, հայտնում է ZDNet պորտալը։


Ըստ գիտնականների՝ սմարթֆոնը կոտրելու համար սարքի օգտատերը պետք է ընդամենը YouTube-ով տեսանյութեր դիտի:

Մասնագետները նաև ընդգծել են, որ սմարթֆոնը հնարավոր է կոտրել է նաև այն դեպքում, եթե, օրինակ, YouTube-ով տեսանյութեր են դիտվում սմարթֆոնի անմիջական հարևանությամբ գտնվող այլ սարքերով` նոութբուքով, համակարգչով, սմարթ TV-ով: Այդ դեպքում ձայնային հրահանգներն ուղղվում են սմարթֆոնի վրա, ինչից հետո այն հնարավոր է դառնում կոտրել:

Նշվում է, որ սմարթֆոնի կոտրման այս տարբերակը հնարավորություն կտա հաքերներին բջջային սարքում ներբեռնել վիրուսակիր ծրագրային ապահովում կամ էլ` կեղծել սմարթֆոնի բնականոն աշխատանքին վերաբերող տվյալները:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular