ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նրա մեջ կանանց նկատմամբ այնքան մեծ ատելություն կա»․ Քլոե Մորեցն առաջին անգամ մեկնաբանել է իր ու Քիմ Քարդաշյանի վեճը

ՖՈՏՈ

Life.Tert.am/Երիտասարդ դերասանուհի Քլոե Մորեցը հաճախ է անկեղծ հարցազրույցներ տալիս ու պատմում իր կյանքի գաղտնիքների մասին։

 

Elle-ը գրում է, որ այս անգամ Քլոեն խոսել է իր ու հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի վեճի մասին։ Բանն այն է, որ Քլոեն համացանցում քննադատել էր Քիմի կիսամերկ լուսանկարը, ինչին Քիմը պատասխանել էր․ «Դիմավորեք Քլոե Գրեյս Մորեցին։ Նրան ոչ ոք չէր ճանաչում, մինչև այս պահը»։ Այնուհետև Քլոեին սկսել են վիրավորել Քիմի բոլոր երկրպագուներն ու քույրերը։

 

«Տխուր է, որ նա կարող է նման բան ասել երիտասարդ աղջկան։ Նրա մեջ կանանց նկատմամբ այնքան մեծ ատելություն կա»,- վեճի մասին ասել է Քլոեն։

 

Հիշեցնենք, որ Քլոեն հանդիպում էր Բրուքլին Բեքհեմի հետ։ Նրանց հարաբերությունները 2 տարի տևեցին, իսկ բաժանման պատճառները հայտնի չեն։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular