ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի հարավում մոտ 400 մարդ է տարհանվել հրդեհի պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն 400 մարդ է տարհանվել Ֆրանսիայի հարավում մոտ 500 հեկտար տարածք զբաղեցրած անտառային հրդեհների պատճառով, հայտնում է BFMTV-ն:


Ինչպես հաղորդվում է՝ հրդեհը սկսվել է չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին՝ Մոնպելյե քաղաքից 40 կիլոմետր արևմուտք: Դրանից հետո տեղի իշխանությունները որոշում են կայացրել հրդեհի օջախի մոտակայքում գտնվող քեմփինգից և բնակելի տներից մոտ 400 մարդու տարհանել:


Հրդեհի դեմ պայքարի համար ուղղվել է հրշեջ ծառայությունների մոտ 300 աշխատակից, կրակի մարմանը ներգրավվել է վեց ուղղաթիռ և մի քանի հրշեջ ինքնաթիռ:


Ժամը 20:45-ի դրությամբ կրակի տարածումը հաջողվել է «ֆիքսել», նշում է հեռուստաալիքը:


Զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվում:

 

 

 

© France 3 Occitanie

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular