ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անտարբերությունս արդարացված էր». Անահիտ Կիրակոսյանի նոր անակնկալը զարմացրել է ամուսնուն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.Tert.am-ը գրում է.

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն անակնկալ է մատուցել ամուսնուն և երգ նվիրել նրան` տարեդարձի առթիվ։ Անահիտի և Արտակի ընտանիքում միմյանց անակնկալներ մատուցելն ավանդույթ է դարձել։ 5 տարվա համատեղ կյանքի ընթացքում դրանց ականատեսը քանիցս եղել է նաև հանդիսատեսը։ Այս անգամ էլ Անահիտը հանրային բնույթի անակնկալ է մատուցել սիրելիին, քանի որ այն երգի տեսքով է։ Դերասանուհին առաջինը Tert.am Life–ին է պատմել երգի նախապատմությունն ու անակնկալի մանրամասները։

 

Պարզվում է` Անահիտը պատրաստվում էր այս երգը նվիրել Արտակին իրենց ամուսնության 5–ամյակի առթիվ, սակայն Արտակն առաջ էր անցել Անահիտից ու կազմակերպել անակնկալ ուղևորություն դեպի Եգիպտոս։

 

«Մեր ամուսնության օրը հոլովակ նվիրելն ավանդույթ էր, բայց այս տարի Արտակը խախտեց ծրագրերս։ Երգն արդեն կար։ Տեսնելով Եգիպտոսի գեղեցիկ տեսարանները` միտք առաջացավ գաղտնի կադրեր անել, բայց ոչ ռեժիսոր կար, ոչ էլ օպերատոր։ Օգնության հասավ մի հրաշք աղջիկ` Հերմինե Պողոսյանը, ում ձեռքին թվային ֆոտոխցիկ նկատեցի, մոտեցա, ծանոթացա և խնդրեցի, որ Արտակից գաղտնի նկարի։ Գնացինք նկարահանման` առանց դիմահարդարման, վարսահարդարման, լույսերի ու արհեսատական քամու։) Բնական կադրեր ստացանք»,– պատմեց դերասանուհին։

 

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular