Կենդանակերպի 3 ամենագրավիչ, ազնիվ կանայք
ՖՈՏՈGreatpicture.ru-ն գրում է, որ կենդանակերպի 12 նշանների շարքում աստղագետներն առանձնացնում են երեքին, ովքեր օժտված են առանձնահատուկ հատկանիշներով։
Երկվորյակներ։ Կենդանակերպի այս նշանի բնավորության մեջ համադրված են նրբագեղությունը, հեղինակությունը, կենսասիրությունը։ Նրանք բացարձակ ազատ են։ Ազատ են բարդույթներից և նախապաշարմունքներից, ուրիշների ազդեցությունից և սեփական սովորություններից։ Կյանքում փորձում են գրեթե ամեն ինչ և իրենց համար ընտրում այն, ինչ նրանց ոչ երկրային ուրախություն է պատճառում։
Առյուծ։ Որևէ մեկը չի զարմանա՝ ամենաերջանիկ մարդկանց շարքում տեսնելով Առյուծներին։ Նրանք գործնական են, նրանց մոտ ստացվում է այն ամենը, ինչ նրանք սկսում են։ Ինքնավստահ են, ինքնաբավ, ազնիվ, լայն հայացքներ ունեն, իսկ նրանց շրջապատում միշտ բազմաթիվ մարդիկ կան, որոնց շնորհիվ նրանք կարողանում են ինքնադրսևորվել։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են թանկ և որակյալ ամեն բան, ձգտում են կյանքում ունենալ լավագույնը, ինչին հիմնականում հասնում են։
Ջրհոս։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պատահաբար չեն հայտնվել ցանկում։ Նրանք կյանքին անհոգ են վերաբերվում, չեն նեղսրտում եղած խնդիրների պատճառով և մշտապես ձգտում են հաճույքների։ Նրանք կապված չեն մի տեղի, չեն տանջվում սիրելիի բացակայության պատճառով, քանի որ միշտ շատ ընկերներ ունեն, ինչի արդյունքում նրանց սիրտ-անոթային և նյարդային համակարգերը շատ ավելի ամուր են, քան կենդանակերպի մյուս նշանների ներկայացուցիչներինը։ Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ Ջրհոսները բազմակողմանի զարգացած են, շփվող, միշտ պահանջված են և երբեք միայնակ չեն մնում։ Այս ամենը նրանց դարձնում է ամենահրաշալի և երջանիկ մարդկանցից մեկը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը