ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինացիները ստեղծել են աշխարհում ամենաէժան էլեկտրական մեքենան (լուսանկարներ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

General Motors և չինական SAIC ընկերությունների համատեղ ձեռնարկությունը ներկայացրել է երկտեղանոց Baojun E100 մեքենան, որն աշխարհում ամենաէժան էլեկտրական մեքենան է:

Ինչպես նշում է Big Picture-ը, այն արժե 5.300 դոլար ու իր տեսակի փոխադրամիջոցների շարքում գնային առումով դուրս է մրցակցությունից:

Արտաքուստ Baojun E100-ը շատ նման է Smart ForTwo մոդելին:

Ինչ վերաբերում է «փոքրիկի» տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 39 ձիաուժ հզորությամբ  շարժիչով, որն ուղենպաստ քամու դեպքում կարող է մինչև 100կմ/ժ արագություն զարգացնել: Մեքենայի մարտկոցն ամբողջությամբ լիցքավորվում է 7.5 ժամում: Դա բավական է 155կմ անցնելու համար:

Baojun E100-ն ունի 2.4մ երկարություն և 1.5մ լայնություն: Աղբյուրը նկատում է, որ կոմպակտ չափի շնորհիվ այն հարմար կլինի Չինաստանի գերծանրաբեռնված փողոցներում:

Հայտնի է, որ նախքան Baojun E100-ի վաճառքի մեկնարկը, ընդունվել է ավելի քան 5.000 նախնական պատվեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular