Ապոկալիպսիսը մոտենո՞մ է․ 5 անգամ արդեն սպասել ենք աշխարհի վերջին, բայց ոչինչ չկատարվեց․․․
ՖՈՏՈBlogNews.am/Մեր ժամանակներում աշխարհի վերջի մասին կանխատեսումները գնալով հաճախանում են: Վերջին վարկածի համաձայն՝ աշխարհի վերջը սպասվում է այս տարվա սեպտեմբերին արեգակի խավարումից հետո, երբ Երկիր մոլորակը կբախվի անտեսանելի Նիբիրու մոլորակին: Սակայն սա միայն վարկած է, ինչպես նախորդ 5 կանխատեսումները:
#1 2016թ. հուլիսի 29
YouTube-ում տեսանյութ հայտնվեց «Վերջին ժամանակների մարգարեություն» վերնագրով, որտեղ ասվում էր, որ աշխարհի վերջը կսկսվի մոլորակի բևեռների փոփոխության պատճառով: Իսկ կործանմանը պետք է նախորդեր մեծ երկրաշարժը, որը պիտի վերջ տար բոլորի կյանքին: YouTube-ի ադմինիստրացիան որոշ ժամանակ անց հեռացրեց տեսանյութը:
#2 2014-ի ապրիլ-2015-ի սեպտեմբեր
2008 թվականին Մարկ Բլիցը գաղտնազերծեց ինչ-որ «Արյունալի Լուսնի մարգարեությունը», որ խոստանում էր ամեն կենդանի բանի ոչնչացում: 2014 թվականին այդ տեսակետը հաստատեց հոգևորական Ջոն Հագին: Քրիստոնյա հոգևորականների կարծիքով՝ 2014-2015 թթ թվային դասավորությունը խորհրդանշում էր Քրիստոսի 2-րդ գալուստը, որը, չգիտես ինչու, իր հետևից պիտի բերեր աշխարհի կործանումը:
#3 2012 թվականի դեկտեմբերի 21, հունիսի 30, մայիսի 27
Աշխարհի կործանման մասին այս կանխատեսումը այնքան տարածված էր, որ շատերը վախենում էին չհասցնել ապրել մինչև «2012» ֆիլմի պրեմիերան: Ոմն Ռոնալդ Վեյնլանդը գուշակել էր, որ Քրիստոսը պիտի վերադառնա, իսկ մեր խղճուկ մոլորակը պիտի կործանվի: Քրիստոնյա մեկ այլ քարոզիչ հավատացնում էր, որ այդ օրը պիտի փլուզվի համաշխարհային տնտեսությունը, և ինքն ու իր հետևորդները պիտի երկինք համբարձվեն:
#4 2011թ. օգոստոս-հոկտեմբեր, սեպտեմբերի 29, մայիսի 21
Աշխարհի վերջը պետք է տեղի ունենար Քրիստոսի գալստյան պատճառով, միջուկային պատերազմի, կործանարար երկրաշարժերի պատճառով: Որոշ լավատեսներ պնդում էին, որ կկործանվի ոչ թե ողջ աշխարհը, այլ նրա մեծ մասը միայն: Դարձյալ կանխատեսումը ճիշտ դուրս չեկավ:
#5 2010թ.
Այդ տարի աշխարհի վերջը կարող էր տեղի ունենալ ամեն ամիս, սակայն տեղի չունեցավ: