ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե այսպես շարունակվի, ստիպված կլինենք մեր զորքերն «Ինջիրլիքից» դուրս բերել. Բունդեսթագի նախագահ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը Die Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում կրկին խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո հարաբերությունների կտրուկ վատթարացման համար։

«Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո բոլորս հասկացանք, որ ատելությամբ լի սպառնալիքներն ու վիրավորանքներն Էրդողանի ձեռագիրն են և որ նրա ատելությունը տարածվեց նաև մեր զորքերի վրա»,- ասել է Լամերթը՝ նկատի ունենալով թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում գտնվող գերմանացի զինվորականներին։

«Մեր զինվորներին թույլ չենք տա մի տեղում երկար մնալ, որտեղ նրանց հանդեպ վատ վերաբերմունք է ցուցաբերվում։ Չենք մոռանա թուրքական իշխանությունների կողմից գերմանացի պատգամավորների այցն արգելելը, և դեռ կլուծենք այս խնդիրը։ Եթե այսպես շարունակվի, ստիպված կինենք մեր զորքերն «Ինջիրլիքից» դուրս բերել»,-մանրամասնել է նա։

Նա նաև նշել է, որ զորքերի դուրս բերման հարցով Բունդեսթագի մի շարք անդամներ լիովին համամիտ են նրա հետ և որ նրա կարծիքը կիսում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Քաթարինա Բարլին։


Հիշեցնենք, որ մի քանի գերմանացի օրենսդիրներ կիրակի հայտարարել էին, որ երկրի զինվորները, ովքեր գտնվում են Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում, պետք է վերադառնան հայրենիք, քանի որ Անկարան շարունակում է խոչընդոտել խորհրդարանականների այցին ավիաբազա։ Թուրքիան, որին զայրացրել է անցած ամիս Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, թույլ չի տվել գերմանացի օրենսդիրների մուտքն ավիաբազա:


Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, դեմ է արտահայտվել միայն մեկը, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular