ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որն է ատամների համար ամենավնասակար սննդամթերքի «հնգյակը»

ՖՈՏՈ

Գիտնականները պարզել են, թե սննդամթերքի որ տեսակներն են ամենից վնասակարն ատամների և դրանք պաշտպանող էմալի համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ վնասակար սննդամթերքի «հնգյակը»:

 

Մասնագետների կարծիքով՝ ատամների համար ամենավտանգավոր սննդամթերքի շարքին է դասվում թեյը: Այն պարունակում է ֆտորիդներ, որոնք կարող են դառնալ ատամների էմալի տարատեսակ հիվանդությունների առաջացման պատճառ: Չորրորդ տեղում են հայտնվել կոնֆետներն ու իրիսները, որոնց բաղադրության մեջ եղած մեծ քանակությամբ շաքարը կարող է վնասել ատամների լիցքը:

 

Ամենավնասակար սննդամթերքի «հնգյակում» է հայտնվել նաև գինին, որը փոխում է ատամների էմալի գույնը: Նաև հարկավոր է խուսափել քաղցր գազավորված ըմպելիքներից, քանի որ նման ըմպելիքները դառնում են կարիեսի առաջացման ու ատամների դենտինի քայքայման պատճառ:

 

Սակայն գիտնականները նշում են, որ ատամների համար ամենավտանգավոր սննդամթերքը սերմերն ու չորամրգերն են: Ատամնաբույժների խոսքով՝ սերմերի ու չորամրգերի մանր կտորները կարող են մնալ ատամների միջև, իսկ երկար ժամանակ դրանք չհեռացնելու դեպքում կարող են ի հայտ գալ բակտերիաներ, որոնք էլ արտադրում են ատամները քայքայող թթու:

 

Փորձագետները խորհուրդ են տալիս նվազագույնի հասցնել սննդամթերքի այս տեսակների գործածությունը՝ ատամների և բերանի խոռոչի տարատեսակ հիվանդությունների առաջացման հավանականությունը նույնպես նվազեցնելու համար:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular