7 մթերք, որոնք երբեք չի կարելի կրկնակի տաքացնել․ կրկնակի տաքացնելիս տոքսիններ են արտադրվում, որոնք վտանգավոր են կյանքի համար
ՖՈՏՈBlogNews.am/Ոչ բոլոր մթերքներն են անվնաս պահելու և նորից տաքացնելու համար: Երբեմն սննդի կրկնակի տաքացումը կարող է նույնիսկ թունավոր լինել:
1. Կարտոֆիլ
Եթե պատրատսի կարտոֆիլը պահվում է սենյակային ջերմաստիճանի պայմաններում, դրանում արագորեն կարող են բակտերիաներ առաջանալ, որոնք սննդային թունավորում կառաջացնեն: Ավելի լավ է՝ կարտոֆիլը միշտ պահել սառնարանում:
2. Սոխ, նեխուր և բազուկ
Այս բաղադրիչներով ուտելիքի կրկնակի տաքացումը կարող է քաղցկեղածին նյութեր արձակել, ուստի տաքացրեք ապուրի միայն այն մասը, որն այդ պահին ուտելու եք:
3. Սունկ
Ավելի լավ է՝ սունկն անմիջապես ուտել և մեկ օրից ավել սառնարանում չպահել:
4. Բրինձ
Բրնձի սխալ տաքացումը կարող է թունավորման բերել: Հաճախակի լուծից և փսխումից խուսափելու համար պետք է հին բրինձը սառնարան դնեք ոչ օդաթափանց տարայով: Դրանից հետո նորից տաքացնելը պետք է անվնաս լինի:
5. Յուղեր
Որոշ յուղեր շուտ են փչանում: Դրանցից են՝ ընկույզի, պնդուկի, խաղողի, ավոկադոյի յուղերը: Դրանց կրկնակի օգտագործումը կարող է վնասակար տրանս-ճարպեր առաջացնել:
6. Ձու
Ձվի կրկնակի տաքացումը կարող է անհարմար ախտանիշեր առաջացնել մարսողական տրակտում:
7. Հավի միս
Կրկնակի տաքացումը և օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքսի ցավի, սրտխառնոցի, փորլուծության:
Շատ կարևոր է այս բաղադրիչներով ուտեստները սառնարանում պահելը կամ մեկ անգամ ուտելու համար պատրաստելը: