Սիրիական բանակն ազատագրել է Հոմս նահանգում ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակն ազատագրել է Հոմս նահանգի վերջին խոշոր քաղաքը, որը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Պալմիրայից 50 կմ հեռավորության վրա գտնվող ալ Սուհնա քաղաքում կառավարական զորքերը չեզոքացրել են ահաբեկիչների խմբերը, ինչպես նաև ոչնչացրել նրանց ռազմական պահեստները:
Ալ Սուհնայից 50 կմ հեռավորության վրա է գտնվում նաև Դեր Զորի նահանգը, որը շարունակում է գրեթե ամբողջությամբ մնալ ահաբեկիչների ձեռքում:
Դեպի Դեր Զոր մարդասիրական օգնություն է հասցվում բացառապես օդային ճանապարհով, քանի որ ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակված են ահաբեկչական օղակով: