ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնական հորոսկոպ. ինչ է ասում ձեր մասին արյան կարգը

ՖՈՏՈ

BlogNews.am/Ի՞նչ կապ կա կենդանակերպի հորոսկոպի և արյան խմբի միջև: Իմաստուն ճապոնացիները, որոնք հնուց ի վեր հակված են ինքնաճանաչողության բարդ համակարգեր ստեղծելուն, կարծում են, որ մարդուն կարելի է իրապես ճանաչել միայն կենդանակերպի և արյան խմբի տվյալները զուգադրելով: Դեռ շատ վաղ անցյալում արյունը համարվել է մարդկային հոգու բնակարանը: Խառնվածքը և բնավորության առանձնահատկությունները պայմանավորված են արյան խմբով. հենց դրանով էլ բացատրվում է հոգեբանական և ֆիզիկական անհամատեղելիությունը:

Առաջին խումբ

Այս մարդիկ պատկանում են հուր տարերքին: Նրանք շատ արագ դառնում են առաջնորդներ, ձգտում են իշխանության: Վստահ են իրենց ուժերի վրա, զգացմունքային են և իմպուլսիվ, չեն ընդունում ոչ մի քննադատություն: Շատ արագ կարելի է հայտնվել նրանց ազդեցության տակ: Այս մարդկանց շրջանում ավելի տարածված են գաստրիտ և արտրիտ հիվանդությունները: Խորհուրդ է տրվում ցածր սպիտակուցային սնունդ ընդունել և սահմանափակել հացեղենը:

Երկրորդ խումբ

Օդ տարերքի ներկայացուցիչներ են: Նրանք ունակ են ոգևորություն և ուրախ տրամադրություն պարգևելու իրենց շրջապատին: Նրանք առանձնանում են իրենց համբերությամբ և լավատեսությամբ: Արդարության և պատվի աննկուն մարտիկներ են: Նրանց թերություններից է անհարկի համառությունը և չափից դուրս զգայունությունը: Սիրում են շատ ուտել, երբեմն չարաշահում են խմիչքը, ինչը կարող է հանգեցնել սիրտ-անոթային համակարգի և ուռուցքածին հիվանդությունների: Այս մարդկանց խորհուրդ է տրվում սննդի մեջ ավելի շատ օգտագործել բանջարեղեն, մրգեր, բրինձ, ձավարեղեն:

Երրորդ խումբ

Հող տարերքի մարդիկ են, ունեն վառ երևակայություն և ստեղծագործական ջիղ: Նրանց հետ ապրելը ուրախ է և հարմարավետ: Որպես կանոն, նրանք նուրբ էություններ են, փիլիսոփաներ, հազվադեպ են հաշվի նստում այլոց կարծիքների հետ: Նրանց մեջ հանդիպում են նաև լռակյացներ, որոնք երբեմն կարող են տառապել ընկճախտով: Սննդի հարցում նրանք սահմանափակումներ չունեն:

Չորրորդ խումբ

Ջուր տարերքի ներկայացուցիչներ են և ինչպես ջուրը, անկանխատեսելի են: Արտաքնապես կարող են հանգիստ թվալ, սակայն ներսում իսկական փոթորիկ թաքցնեն: Նրանք հավասարակշռված են, միաժամանակ ձգտում են ամենայն նորի, նրբանկատ են և ունեն հումորի զգացում, երբեմն անհարկի կտրուկ են: Իրենց երջանկությունը գտնում են աշխատանքի մեջ:

Հարաբերություններ

Սովորաբար համատեղելի են նույն խմբի մարդիկ: Սակայն կարող են և տարբեր խմբի մարդիկ համատեղի լինել:

Համատեղելի են՝ հուրը և օդը (1-ին և 2-րդ խմբերը), հողը և ջուրը (3-րդ և 4-րդ խմբերը):

Անհամատեղելի են՝ հուրը և հողը (1-ին և 3-րդ խմբեր) կամ օդը և ջուրը (2-րդ և 4-րդ խմբեր):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular