ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչը երբեք չեն ների կենդանակերպի նշանների ներկայացուցիչները

ՖՈՏՈ

Խոյ։ Եթե ցանկանում եք թշնամի ունենալ՝ ի դեմս Խոյի, սկսեք նրան ասել՝ ինչ անել և ինչ չանել։ Ոչինչ այդքան չի նյարդայնացնում կենդնակերպի այս նշանի ներկայացուցչին, որքան հրամանական տոնը։ Խոյին չնեղացնելու համար երբեք մի շեղեք նրան ընտրած ուղուց։

Ցուլ։ Ցուլերը կոնֆլիկտային չեն, բայց արդարության սուր զգացումը թույլ չի տա ներել ձեզ, եթե նրանցից որևէ նշանակալի բան վերցնեք կամ նրանց հաջողությունները ձեզ վերագրեք։

Երկվորյակներ։ Հեշտությամբ են զիջումների գնում, բայց եթե պատրաստվում եք սահմանափակել նրանց շփման շրջանակը, դիմում եք ռիսկի և կարող եք հայտնվել հետաքրքրասերների սև ցուցակում։

Խեցգետին։ Երազկոտ են, ռոմանտիկ։ Չեն սիրում, երբ փորձում են «մտնել իրենց հոգու խորքերը»։ Երբեք ճնշում մի գործադրեք Խեցգետնի վրա, հակառակ դեպքում նրանք կփակվեն և կդադարեն վստահել ձեզ։

Առյուծ։ Առյուծների համար շատ կարևոր է իրենց համբավը։ Այդ պատճառով չկա ավելի վատ բան, քան Առյուծին քննադատելը, հատկապես՝ մարդկանց ներկայությամբ։ Եթե ցանկանում եք Առյուծին ավելի մոտ լինել, անկեղծորեն գովեք նրան։

Կույս։ Տանել չեն կարողանում անկարգությունը։ Դա վերաբերում է ոչ միայն նյութական իրերին։ Եթե Կույսերի զգացմունքներում խառնաշփոթ առաջացնեք, ոչ մի լավ բան չի ստացվի։

Կշեռք։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գնահատում են ներդաշնակությունն ու գեղեցկությունը։ Այդ պատճառով էլ չեն ների անճաշակությունն ու սխալ վարվելակերպը։

Կարիճ։ Այս ուժեղ անհատները տանել չեն կարողանում բամբասանք և ինտրիգներ։ Ավելի լավ է ճշմարտությունն ասել նրանց, քան նրանց աչքին դավաճան և ստախոս դառնալ։

Աղեղնավոր։ Աղեղավորները չափազանց բարձր են գնահատում իրենց անկախությունն ու ինքնուրույնությունը։ Եթե նրանք որևէ բան են մտածել, ավելի լավ է՝ չկանգնել նրանց ճանապարհին։

Աղծեղջյուր։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար չկա ավելի վատ բան, քան անհարգալից վերաբերմունքն իր անձի նկատմամբ։ Այծեղջյուրների հետ հարաբերություններում հարկավոր է պահպանել ենթակայության կանոնները և ոչ մի դեպքում թույլ չտալ սանձարձակություն։ Այծեղջյուրները դա չեն ներում։

Ջրհոս։ Ջրհոսները տանել չեն կարողանում, եթե նրանց շրջանակների մեջ են դնում։ Պայմանականությունները նրանց համար չեն։ Պետք չէ Այծեղջյուրների ներկայությամբ պաշտպանել կոնսերվատիվ հայացքները, քանի որ դա նյարդայնացնում է ոչ ստանդարտ մտածողություն ունեցող այդ մարդկանց։

Ձկներ։ Ձկները սիրում են ղեկավարել, միևնույն ժամանակ համոզված են, որ դա անում են հանուն աշխարհի։ Մի զրկեք նրանց մյուսների բարեկեցության մասին հոգ տանելու հնարավորությունից։ Հակառակ դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի հետ հարաբերությունները հարթելը շատ բարդ կլինի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular