ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ՖՈՏՈ

ԽՈՅԵՐ

Այսօր հայացք կնետեք անցյալ եւ կզարմանաք, թե ինչպես կարող էիք հանդիպել նման մարդու հետ։ Սակայն ափսոսալ պետք չէ. եթե ձեր կյանքում նման շրջան չլիներ, դժվար թե դուք այդքան երջանիկ լինեիք ձեր անձնական կյանքում, ինչպես այժմ եք։

ՑԼԵՐ

Այսօր սրտանց շնորհակալություն հայտնեք սիրելիին այն ամենի համար, ինչ նա արել է ձեզ համար։ Թող որ նա այսօր զգա, որ իսկապես պետք է ձեզ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիի ինչ-ինչ հատկանիշեր ձեզ կնյարդայնացնեն եւ կբարկացնեն։ Մտածեք՝ չէ՞ որ նախկինում ձեզ ամեն ինչ դուր էր գալիս... Ի՞նչ է պատահել հիմա։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր խնդիրն է այնպես անել, որ ձեր կեսին ամեն ինչ ուրախացնի։ Սակայն դա անելը այդքան էլ հեշտ չի լինի։ Դուք ստիպված կլինեք մեծ ջաքեր գործադրել։

ԱՌՅՈՒԾՆԵՐ 

Այսօր հնարավոր է մեծամտության զգացում ունենաք՝ կապված աշխատանքում ձեր պաշտոնի բարձրացման հետ։ Սակայն պետք չէ դա ի ցույց դնել սիրելիին։

ԿՈՒՅՍԵՐ

Ուշադիր եղեք այն ամենի հանդեպ, ինչ ասում է ձեզ ձեր սիրելին։ Այն պատճառով չէ, որ նա ինչ-որ կարեւոր բան կասի, այլ նրա, որ մի օր դուք կհիշեք այդ խոսքերը ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին, ինչով նրան հաճելիորեն կզարմացնեք։ 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր անսպասելիրոեն կհանդիպեք մի մարդու, ով ամբողջովին կկիսի ձեր բոլոր հետաքրքրությունները։ 

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելիի հետ կկարողանաք փոխըմռնման հասնել, իսկ դա նշանակում է, որ կկարողանաք լավ, պտղաբեր եւ ուրախ զրույց ունենալ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Եթե դուք ցանկանում եք, որ ձեզ սիրեն, առաջինը դուք պետք է սիրեք ինքներդ ձեզ։ Եթե դուք նույնիսկ ինքներդ ձեզ պետք չեք, ապա միթե՞ կգտնվի աշխարհում այնպիսի մեկը, ում դուք անհրաժեշտ կլինեք։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ձեզ թվում էր, որ սիրելիից չեք ստանա այն, ինչ ցանկանում էիք, սակայն այսօր նա միանգամայն անսպասելիորեն կտրվի ձեր համոզումներին եւ ամեն ինչ կանի այնպես, ինչպես դուք ցանկանում եք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին բավականին դժվար կլինի համոզել ձեզ, որ դուք պետք եք նրան այնպիսին, ինչպիսին կաք, այլ ոչ այնպիսին, ինչպիսին ցանկանում եք դառնալ։ 

ՁԿՆԵՐ

Եթե այսօր ոչ մի կերպ չի ստացվում սիրելիի հետ փոխըմբռնման հասնել, ապա ձեզանից ինչ-որ մեկը բավարար չափով չի ցանկանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular