Ռուսաստանում ձերբակալել են Մոսկվայում պայթյուններ նախապատրաստող ահաբեկիչների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է խմբի անդամների, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստում Մոսկվայի տրանսպորտում և խոշոր առևտրային հարթակներում: Այդ մասին հայտարարել են գերատեսչությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ահաբեկիչները պատրաստվում էին հարձակումներն իրականացնել մահապարտ ահաբեկիչների և հզոր պայթուցիկ սարքերի միջոցով:
Ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման անդամներ, այդ թվում՝ հանցագործության նախապատրաստման ղեկավարը՝ ԻՊ-ի գործակալ, պայթուցիկների պատրաստման մասնագետ և երկու մահապարտ ահաբեկիչ: Քննիչները նաև վնասազերծել են պայթուցիկների արտադրության լաբորատորիան:
Խմբի մեջ է եղել մեկ ռուսաստանցի և Կենտրոնական Ասիայի երկրներից երեք քաղաքացի:
Բացի այդ, պայթյունների նախապատրաստմանը ներգրավված են եղել Սիրիայում ԻՊ-ի ղեկավարներ: