ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 պատճառ՝ այս կոշիկներն այլևս երբեք չկրելու համար

ՖՈՏՈ

Այս ցածրակրունկ կոշիկներն առաջին հերթին իդեալական են ամռան համար։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ կոշիկների այս տեսակը կարող է վնասել ոտքերին։

Մեծ է ոտքը ոլորելու հավանականությունը։ Այս կոշիկները կրելու դեպքում մեծանում է վնասվածքներ ստանալու հավանականությունը։

Մաշվում են վերջույթների մկաններն ու հոդերը։ Ամեն ինչ սկսվում է աննշան ցավից։ Որպեսզի առավել վտանգավոր հետևանքների չհանգեք, հարկավոր է այս կոշիկներն օրվա ընթացքում առավելագույնը 2 ժամ կրել։

Վատանում է քայլքը։ Քանի որ կոշիկների այս տեսակը ոչ մի կերպ չի ամրանում ոտքին, քայլվածքը ծռվում է։

Բշտիկներ։ Այս տարածված կոշիկը կրելու արդյունքում մատների միջև կարող են բշտիկներ հայտնվել։ Բացի նրանից, որ դրանք կարող են ցավ պատճառել, բարենպաստ իրավիճակ կստեղծվի բակտերիաների զարգացման համար։

Ճնշում ողնաշարի վրա։ Պարբերաբար ցածրակրունկ կոշիկ կրելու արդյունքում կարող են ցավեր առաջանալ մեջքի հատվածում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular