ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում 69-ամյա հայի են սպանել. սպանության համար սքինհեդ է կասկածվում (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Մոսկվայում՝ Ռյազանսկի պողոտայում, լույս ուրբաթ սքինհեդը դանակով հարձակվել է հայի վրա, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Այդ մասին հայտնում է Московский комсомолец-ը: Նշվում է, որ հնարավոր է՝ հանցագործությունն իրականացվել է ազգային անհանդուրժողականության հողի վրա:


Ինչպես գրում է լրատվամիջոցը, առավոտյան ժամը 5-ին «Ռյազանսկի պողոտա» մետրոկայարանի մոտ գտնվող առևտրի կետի մոտով անցնելիս են եղել ոչ սթափ վիճակում գտնվող երեք երիտասարդ: Գարեջրի կրպակի մոտ աթոռին նստած է եղել դրա սեփականատերը՝ ծնունդով Հայաստանից 69-ամյա Լյով Քամալյանը, ում «ձյաձյա Լյովա» էին ասում: Նա դուրս էր եկել փողոց՝ մաքուր օդի:


Ագրեսիվ երիտասարդներն անիմաստ վեճ են հրահրել հայի հետ, ինչից հետո նրանցից մեկը հանել է դանակը և հարվածել դրանով Լյով Քամալյանի սրտին: Նա տեղում մահացել է:


Երիտասարդները նաև հարձակվել են առևտրի կետի 36-ամյա հաճախորդ Ղրղզստանի բնակիչ Նուրիկ Մունդուզովի վրա: Նրան նույնպես սպանել են սրտին դանակի հարվածով:


Հաղորդվում է նաև, որ վնասվածքներ է ստացել դեպքի ականատես մոտոցիկլավար 29-ամյա Ալեքսանդրը, ով այդ ժամանակ անցնելիս է եղել այդտեղով և լսել է գոռոցները: Նա վազել է հարձակվողների հետևից, փորձել է նրանց բռնել, սակայն չի կարողացել դա անել: Ալեքսանդրի ուսին նույնպես հարվածել են դանակով:


Լրատվամիջոցը հայտնում է, որ հարձակվողները հավանաբար սքինհեդներ են եղել: Այդ մասին վկայում է այն փաստը, որ երիտասարդները եղել են զինվորական կոշիկներով, ինչը հատուկ է սքինհեդներին: Սկզբում ենթադրվում էր, որ հարձակվողները զինվորականներ են եղել:


Ոստիկանությունն ամբողջ քաղաքով փնտրում է սպանողին և նրա ընկերներին: Հաղորդվում է, որ հանցագործն արտաքինից մոտ 30 տարեկան է՝ մոտ 165 սանտիմետր հասակով:

 

 

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular