ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների թուլությունները

ՖՈՏՈ

Marketium.ru կայքը ներկայացրել է, թե ինչ թուլություններ ունեն կենդանակերպի նշանների ներկայացուցիչները:

1. Խոյ` կամակորություն: Խոյերը կամակոր են մանկությունից: Նրանք կարծես վայելում են վիճելը կամ առարկելը: Երբեմն, երբ Խոյերը ձանձրանում են, սկսում են մտածել, թե ինչպես կարելի է դիմացինին հունից հանել: Խոյերը հստակ գիտակցում են իրենց թուլությունը, բայց չեն պատրաստվում ազատվել դրանից:

2. Ցուլ` սեփական ցանկություններին տուրք տալը: Սթրեսի մեջ գտնվելու դեպքում Ցուլերը սկսում են խնդիրներ ստեղծել: Նրանց հարկավոր է հիշել, որ բոլորն էլ ժամանակ առ ժամանակ դժվարություններ են ունենում, որոնցից հարկավոր է ազատվել առավել առողջ տարբերակով:

3. Երկվորյակներ` բարձր ինքնագնահատական ուրիշների հաշվին: Ժամանակ առ ժամանակ Երկվորյակները ցածր ինքնագնահատական են ունենում: Նրանցից շատերը չգիտեն` ինչպես վարվել կյանքի այդ շրջանում, և սկսում են վիրավորել, նյարդայնացնել, ծաղրել շրջապատին: Արդյունքը երկար սպասել չի տալիս, բայց… շատ կարճ ժամանակով:

4. Խեցգետին` բոլորի համար «մայր» լինելու ցանկություն: Դեռ մանուկ հասակից Խեցգետինները երազում են սեփական ընտանիքի և երեխաների մասին: Բավական շուտ են գտնում զուգընկերոջը:

5. Առյուծ` հաճոյախոսություններ ստանալու մեծ ցանկություն: Առյուծների համար կենսական կարևոր է, որ իրենց գովեն… միշտ և ամենուր, ցանկացած իրավիճակում: Հպարտ են, ցանկանում են ուշադրության կենտրոնում լինել: Նրանց համար կարևոր է, որ բոլորը հիացած լինեն իրենցով:

6. Կույս` վերահսկելու ցանկություն: Կույսերը վերահսկում են ամեն ինչ` մարդկանց, հանգամանքները, իրադարձությունները: Նրանք իսկապես տանջվում են, երբ ինչ-որ բան դուրս է գալիս իրենց վերահսկողությունից:

7. Կշեռք` անհանգստանալու կարողություն: Սիրում են անհանգստանալ նույնիսկ ամենափոքր երևույթի հետևանքով: Նույնիսկ ատամի մածուկն այնպես են ընտրում, կարծես դրանից կախված է բարեկեցությունը: Հարկավոր է ավելի պարզ լինել:

8. Կարճ` «ոչ» ասելու անկարողություն: Նույնիսկ, երբ չեն հասկանում դիմացինի կարծիքը, համաձայնում են նրա հետ: Համաձայնում են, հետո մտածում, թե ինչու արեցին դա: Նույնը վերաբերում է մտերիմների առաջարկներին:

9. Աղեղնավոր` անհանդուրժողականություն դիմացինի կարծիքի հանդեպ:Աղեղնավորները չեն կարողանում ընդունել այն փաստը, որ մարդիկ կարող են ազատորեն արտահայտել իրենց մտքերը, և միշտ չեն համաձայնում ընդդիմախոսների հետ:

10. Այծեղջյուր` աշխատասիրություն: Կենդանակերպի նշանների շարքում միակն է, որ այդքան աշխատասեր է: Արդյունքում՝ նյարդերը հաճախ են տեղի տալիս, վատանում են մտերիմների հետ հարաբերությունները և առողջության հետ կապված խնդիրներ առաջանում: Հարկավոր է ավելի շատ հանգստանալ:

11. Ջրհոս` խնդիրներ լուծելու անհագ ցանկություն: Ջրհոսները հաճույք են ստանում խնդիրներ լուծելուց: Առաջին վայրկյաններին կարող են վախենալ, ապա անցնել խնդրի լուծմանը:

12. Ձկներ` հոռետեսություն: Ձկները միշտ մտածկոտ են և խորասուզված իրենց մտքերում: Հարկավոր է սովորել ուրախանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular