ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշանների թերություններն ու թուլությունները

ՖՈՏՈ

Բոլորս ունենք թերություներ, թուլություններ ու բնավորության մութ կողմեր։ Greatpicture.ru կայքը ներկայացրել է կենդանակերպի նշանների ներկայացուցիչների թուլությունները։

Խոյ։ Ցանկանում են հեշտ աշխատել։ Ուշադիր լինելու դեպքում կարելի է նկատել, որ Խոյերն էգոիստ են և հաշվենկատ, երբեմն ձգտում են աշխատանքը բարդել ուրիշների վրա։

Ցուլ։ Սնափառ են, ինչը հաճախ կարողանում են հաջողությամբ թաքցնել։ Երազում են ամեն ինչում լավագույնը լինել՝ չնայած չգիտեն, թե ինչի համար է դա հարկավոր իրենց։ Եթե Ցուլ եք, ապա հավանաբար ձեր թուլությունը ճանաչումն է, որն արբեցնում է ձեզ և ստիպում սխալ առաջնահերթություններ սահմանել։

Երկվորյակներ։ Ամենայն հավանականությամբ, կեղծավոր են, իրենց իրական դեմքը ցույց չեն տալիս նույնիսկ ամենամտերիմ անձանց, ինչի հետևանքով էլ նրանք հաճախ լքում են Երկվորյակներին։ Քանի որ Երկվորյակներն այլ կյանքով չեն կարողանում ապրել, այս երկակի կյանքը կարող է լրջորեն խանգարել նրանց։

Խեցգետին։ Հաճախ չեն կարողանում դիմանալ ամեն ինչ հեշտ անելու գայթակղությանը, նույնիսկ, եթե դրա պատճառով պետք է նեղացնեն որևէ մեկին։ Հաճախ ճնշում են գործադրում թույլ կողմերի վրա։ Եթե մրցակցության և պայքարի դեպքում սա արդարացված է, մտերիմների դեպքում՝ պարզապես էգոիզմի դրսևորում։

Առյուծ։ Չեն կարողանում պատկերացնել իրենց ուրիշների վիճակում։ Այդ պատճառով էլ հաճախ կարող են անտարբեր, նույնիսկ անսիրտ թվալ։ Միշտ ուզում են, որ լինի այնպես, ինչպես իրենց է հարմար, և չեն մտածում այն մասին, թե ինչ կարող է դա նշանակել մյուսների համար։

Կույս։ Կույսերի թուլությունը հաջողությունն է։ Նրանք պետք է շատ արագ հասնեն հաջողության՝ սիրելի գործը չթողնելու համար։ Շատ Կույսեր թողնում են այն, ինչ սիրում են՝ տեսնելով փոքրիկ խնդիրներ, չնայած այն հանգամանքին, որ հաջողության հասնելու համար մի քայլ է մնացել։

Կշեռք։ Հաճախ ալարկոտ են, ինչի հետևանքով նրանց թուլությունն անհոգ կյանքն է։ Երբեք չեն ցանկանում որևէ բան փոխել, այդ պատճառով էլ գործերը թողնում են վերջին պահին։ Նրանց համար դժվար է ստիպել իրենց որևէ բան անել։

Կարիճ։ Նրանց ուժեղ կողմը զգացմունքները կառավարել կարողանալն է։ Սիրում են էքսպերիմենտներ անել, ղեկավարել մարդկանց։ Դա նյարդայնացնում է մարդկանց, և, եթե նրանք այնքան խելացի են, որ հասկանում են ձեզ, հաճախ կարող են թշնամի դառնալ։

Աղեղնավոր։ Փոփոխական են։ Պարզապես ապրում են այլ, ավելի տարօրինակ, լի աշխարհում։ Նրանց թուլությունն այն է, որ ցանկանում են լինել միշտ և ամենուր, ընդ որում՝ լավագույնը։

Այծեղջյուր։ Իրենց թերություններով նման են Առյուծներին, բայց առանձնանում են աշխատելու ձգտմամբ։ Աշխատանքն առաջին տեղում է, իսկ ընտանիքը՝ երկրորդ պլանում։ Եթե որևէ բան դուր չի գալիս ձեզ, լվանում եք ձեռքերը, իսկ խնդրի լուծումն ընդամենը մի քայլի վրա է լինում։

Ջրհոս։ Մարդկանց զայրացնում է ձեր «գրագիտությունը»։ Խնդիրն այն է, որ կլանում եք տեղեկատվությունը՝ այն ընդունելով որպես իրականություն, իսկ վեճերի ընթացքում մինչև վերջ պաշտպանում եք ձեր կարծիքը։ Ինչ-որ բան կարդացել եք համացանցում և ձեզ փորձագետ եք համարում։

Ձկներ։ Միշտ հակված եք ինչ-որ բանի և ինչ-որ մեկի։ Սա Ձկների գլխավոր թերությունն է, որը կարող է հանգեցնել ալկոհոլիզմի, թմրամոլության, ոչ ինքնուրույնության։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular