ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի որ նշաններին չի կարելի վստահել

ՖՈՏՈ

Որևէ մեկին վստահելու համար տարիներ, ամիսներ ու արարքներ են հարկավոր։ Բայց վստահությունը կորցնելու համար ընդամենը մի վայրկյան է հարկավոր: Dailyhoror.ru կայքը ներկայացրել է, թե կենդանակերպի որ նշաններին չի կարելի վստահել։

1. Խոյ։ Նրանց կարելի է վստահել, քանի որ ուղիղ մարդիկ են, չեն սիրում արհեստական երևույթներ, բայց դա չի նշանակում, որ չեն կարող խաբել։ Նրանց համար ստելը բարդ չէ։

2. Ցուլ։ Նրանց չի կարելի վստահել, երբ խոսքը վերաբերում է գումարին, ճանաչմանը հաջողությանն ու սիրուն։ Նրանք դա կխլեն ձեզնից ցանկացած ձևով։ Միակ բացառությունը մտերիմներն ու ընկերներն են։ Նրանց Ցուլերը կզիջեն՝ օգնության ձեռք մեկնելով։ Մյուս իրավիճակներում նրանց պարկեշտության վրա հույս դնել չի կարելի։

3. Երկվորյակներ։ Թերահավատ են։ Ծանոթանալով որևէ մեկի հետ՝ պատրաստվում են խաբեության։ Բայց երբ հարաբերությունները ստուգվում են ժամանակով, հանգստանում են։ Հենց այս ժամանակ սկսվում է շրջանը, երբ չի կարելի վստահել Երկվորյակներին։ Նրանք մշտապես խաբում են մանրուքների հետ կապված։

4. Խեցգետին։ Գերադասելի է չվստահել նրանց, երբ միասին բիզնեսով եք զբաղվում։ Նրանք սիրում են գումար։ Խեցգետինները րաշալի հոգեբաններ և վերլուծողներ են, այդ պատճառով դժվար թե կարողանաք խաբել նրանց։ Խելացի են, շրջահայաց, զգուշավոր, գնահատում են անձնական ժամանակի ցանկացած րոպեն։

5. Առյուծ։ Եթե հարցնեք՝ արդյոք Առյուծը երևէ խաբե՞լ է ձեզ, հավանաբար «ոչ» պատասխանը կստանաք։ Պատճառն այն է, որ Առյուծները կարող են լավ թաքցնել հետքերը։ Առյուծնհերին կարելի է վստահել, իսկ նրանց վստահությունը կախված է մի շարք գործոններից։

6. Կույս։ Որքած տարիքով մեծ է Կույսը, այնքան դժվար է նրան խաբել։ Նրանց զգուշությունը զայրացնում է։ Կարող են խաբել։

7. Կշեռք։ Հասկանում են, որ չեն կարողանում խաբել, այդ պատճառով էլ ծիծաղում են իրենք իրենց վրա՝ հիմար իրավիճակում չհայտնվելու համար։ Վստահում են մարդկանց:

8. Կարիճ։ Ստելու վարպետ են։ Հարկավոր է զգուշանալ, բայց շատ անհանգստանալ պետք չէ։ 100 տոկոս ազնիվ չեն լինում նույնիսկ ընկերների հետ։ Դա նրանց բնույթն է։

9. Աղեղնավոր։ Նրանց կարելի է 100 տոկոսով վստահել, եթե ձեր ընկերն են կամ հարազատը։ Հակառակ դեպքում կարող են ցանկացած իրավիճակում հիմարացնել ձեզ։ Գնահատեք Աղեղնավորներին և մի փորձեք խաբել նրանց, քանի որ Աղեղնավորները դա զգում են հեռվից։

10. Այծեղջյուր։ Չեն հավատա ոչ մեկի, քանի դեռ ինչ-որ մեկը չասի այն մասին, որ անվստահությունը հիմքեր չունի։ Մարդու հետ սկզբնական շփման ընթացքում չափազանց զգուշավոր են։ Չեն կարողանում խաբել և առանձնապես չեն սիրում խաբել։

11. Ջրհոս։ Հրաշալի հոգեբաններ են, այդ պատճառով էլ ստել սովորելու կարիք չունեն։ Նրանց խաբելու հավանականությունը բավական ցածր է։ Բայց երբ Ջրհոսը հասկանա, որ խաբել եք իրեն, կարող եք «հարվածների» սպասել։

12. Ձկներ։ Սիրում են խաբել, այդ պատճառով էլ պետք չէ վստահել նրանց։ Եթե կարողանում եք ճանաչել մարդկանց, հեշտությամբ կզգաք, որ ձեզ խաբում են, բայց մի կարծեք, թե դա կուղղի նրանց։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular