ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական վարորդական վկայականների ճանաչման որոշումը գոհացնում է ՌԴ-ի հայ վարորդներին. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աստանայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկված մի շարք հարցերից կարելի է նախ և առաջ առանձնացնել ՌԴ-ում տնտեսական գործունեություն իրականացնող հայ վարորդներին անհանգստացնող հարցի հանգուցալուծումը, որոնք աշխատում էին հայկական վարորդական իրավունքի վկայականներով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներն անհանգստացած էին Ռուսաստանի Պետական դումայի կողմից հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխություններից: Այն քաղաքացիները, որոնք օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով, նրանք տուգանվում են 10 հազար ռուբլով, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ աշխատում են նրանք՝ 50 հազար ռուբլով:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում ասված է, որ ԵՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրները և մի շարք այլ հարցեր նույնպես եղել են Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների դիտարկման թեմաները:

Մինչ հայկական կողմն անորոշ ձևակերպումներ է տվել վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին, ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ստորագրվել է հրամանագիր ԵԱՏՄ երկրներից մեկում տրված ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման մասին՝ միության այլ երկրի տարածքում ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար։

Քանի, որ ԵԱՏՄ-ն անդամ երկրների համար վերպետական մարմին է, դրա ղեկավար մարմնի կողմից ընդունած որոշումներն ավելի մեծ ուժ ունեն, քան ներպետական օրենքները և ՌԴ-ն իր օրենքները պետք է համապատասխանեցնի ԵՏՄ-ի որոշումներին:

ՌԴ-ում տնտեսական գործունեություն իրականացնող հայ վարորդ Արմեն Մելիքսեթյանն armtimes.com-ի հետ զրույցում դրական գնահատեց ԵՏՄ նիստում ստորագրված հրամանագիրը:

«Սա առաջին հերթին համարում եմ Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի մեծ ջանքերի արդյունքը: Իրոք մեծ աշխատանք կատարեց, բազմածավալ, բոլոր հնարավոր տեղերում դռները թակեց: Հիմնականում իր աշխատանքի արդյունք եմ համարում, որովհետև ինքը հաճախ բարձրաձայնեց ու շղթայական զարգացմամբ առաջ գնաց: ԱԺ նախագահը, իհարկե, հայտնվեց անելանելի կարգավիճակում այդ հարցը ՌԴ Պետդումայի խոսնակի հետ հանդիպմանը բարձրաձայնելուց, բայց կարևորը լուծվեց հարցը»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ ցավով նշելով, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ինքնիշխանության դիրքերից հանդես գալ:

Նշենք, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության մոսկովյան այցի ժամանակ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր Հայաստանին ռուսերեն լեզվին պետական մակարդակ տալ, որպեսզի վարորդական իրավունքների վկայականների խնդիրը լուծվեր, սակայն Արա Բաբլոյանը մերժել էր այդ առաջարկը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանից փորձեցինք տեղեկություն ստանալ, թե երեկ ստորագրված հրամանագիրը, երբ է ուժի մեջ մտնում, բայց վարչապետի խոսնակին բոլոր հնարավոր տարբերակներով գտնել մեզ չհաջողվեց: Նույնը կառավարության լրատվականի ղեկավարի դեպքում եղավ: Ոչ քաղաքային և ոչ էլ բջջային հեռախոսահամարներին որևէ մեկը չպատասխանեց»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular