Ինչու Օսմանյան կայսրությունում կախաղան բարձրացվեցին Ստամբուլի բոլոր կապիկները. անդրադարձ պատմական փաստին (լուսանկար)
ՖՈՏՈԺամանակին Աֆրիկայի տարբեր երկրների հետ ակտիվ առևտրային կապեր ունեցած Օսմանյան կայսրության մայրաքաղաք Ստամբուլում բավականին մեծ տարածում ունեին դրսից բերված կապիկները:
Կապիկների պատմական սպանդի նախաձեռնողը Մուրադ Երրորդ սուլթանի կողմից շատ սիրված հոգևորական Աբդուլ Քերիմն էր, որն ուներ մոլլայի կոչում և առանձնանում էր նաև կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ունեցած ատելությամբ: Պարզվում է ՝ մոլլա Քերիմն ատում էր նաև կապիկներին:
Ինչպես գրում է թեմային անդրադարձած haberler.com կայքը՝ մի օր մզկիթներից մեկում կրոնական քարոզի ժամանակ մոլլան հայտարարում է, որ ոմանք կապիկներին օգտագործում են «պիղծ գործերի համար», ինչից հետո կատաղած բազմությունը քաղաքի փողոցներ է դուրս գալիս՝ կապիկների սպանդի:
Ժամանակի պատմաբանները գրում են, որ այդ օրը հսկայական Ստամբուլում չէր մնացել գեթ մեկ ծառի ճյուղ, որի վրա կախաղան բարձրացրած չլինեին կապիկների:
Սպանդից վրդովված ստամբուլցիները մոլլա Քերիմին կնքում են «մայմունքեշ» անունով, իսկ տարիներ անց ՝ նրա մահվան առթիվ, թուրք կենդանասերները մեծ տոն են կազմակերպում: