Աստղիկ Սաֆարյանը` ամառային հանգստի ու իր համար ճանապարհի լավագույն ընկերոջ մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն օրեր առաջ է վերադարձել հանգստից։ Երգչուհին թարմ ուժերով ձեռնամուխ է լինելու նոր աշխատանքների իրականացմանը։ Tert.am Life–ի հետ զրույցում երգչուհին պատմեց ամառային հանգստի և իր խորհրդավոր գրառման մասին։
«Այս տարի ամառային հանգիստս շատ լավ անցավ։ Իսկապես, կարողացա կտրվել ամեն ինչից և հանգստանալ, վերալիցքավորվել և լցվել նոր գաղափարներով, որպեսզի ավելի մեծ եռանդով նվիրվեմ աշխատանքիս։ Հանգիստս մի փոքր երկար տևեց։ Մեկնեցի իմ երկրորդ բնակավայր դարձած Բարսելոնա և հանգստիս մեծ մասն անցկացրեցի հենց այնտեղ` ծովի ափին։ Ինձ համար լավագույն հանգստի տարբերակը ծովափ գնալն է։ Սիրում եմ ծովը, արևը, ծովային ուտեստները։ Սովորությանս համաձայն, չկարողացա մեկ վայրով սահմանափակվել և այդ ընթացքում հասցրեցի մեկնել Փարիզ ու Բրյուսել։ Իհարկե, փարիզյան այցն ավելի գործնական էր, բայց ամեն դեպքում նորից վայելեցի սիրելի քաղաքը։ Բրյուսելում հիանալի ժամանակ անցկացրեցի, որից հետո արդեն վերադարձա Երևան»,– ասաց Աստղիկը։
Երգչուհին նշեց, որ քրոջ հետ է մեկնել հանգստի։ «Ի դեպ, շատ կարևոր է հանգստի մեկնել ճիշտ մարդու հետ, ում հետ կկարողանաս իսկապես հանգստանալ, ոչ թե անհանգստանալ։ Իմ դեպքում ինձ համար այդ «ճիշտ» մեկը քույրս է։ Նա իմ լավագույն ընկերն է։ Նրա հետ միշտ հաճելի ժամանակ եմ անցկացնում։ Սիրում եմ նաև միայնակ մեկնել հանգստի։ Միայնակ ճանապարհորդելն էլ իր հետաքրքրությունն ունի։ Շատ հաճելի է, երբ խնդիր չունես որևէ մեկին հարմարվելու, ինքդ ես պլանավորում քո անելիքները և լինում քո ժամանակի, պլանների տնօրենը։ Բայց դրա համար պետք է լինես շատ կազմակերպված, գիտակ և ուշադիր»,– ավելացրեց Աստղիկը։
Վերջինս ակտիվ հանգստի սիրահար է։ Սիրում է նոր տեղեր բացահայտել և ուսումնասիրել։ «Ակտիվ հանգստի հետ մեկտեղ պետք է նաև որոշ օրեր պասիվ հանգիստ ունենալ, որպեսզի հավասարակշռությունը պահպանվի, այլապես վտանգ կա, որ կարող ես հոգնել այդ հանգստից։ Լիարժեք հանգստի համար ինձ միայն հանգիստ մթնոլորտ է պետք»,– ասաց նա։
Շարունակությունն՝ այստեղ.